Բուք, մառախուղ, ձյուն ու մերկասառուց. Կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ Տիգրանաշենի ոլորաններում, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Բաղրամյան եւ Արմավիր քաղաքներում, Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու եւ Սյունիքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արագածի տարածաշրջանում, Սիսիան-Զանգեր հատվածում, Սարավան-Զանգեր, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին բուք է:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում եւ Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Ջրաբեր-Ֆանտան, Հրազդան-Ջրառատ (Մալոչնի), Նոր Գեղի-Լուսակերտ, Գյումրի-Սպիտակ, Գյումրի-Արմավիր, Արթիկ-Ալագյազ, Ջերմուկ-Վայք 3-7 կմ-երի եւ Սիսիան -Վայք ավտոճանապարհները:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նույն ժամի դրությամբ, բքի, անբավարար տեսանելիության եւ առատ ձյան պատճառով փակ են Վայք - Ջերմուկ, Բերդ - Ճամբարակ եւ Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց եւ Սարավանի լեռնանցքները:
Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի - Նոր Գեղի, Գորիս - Սիսիան ճանապարհահատվածներում մերկասառույց է:
Բքի պատճառով դժվարանցանելի են Ջաջուռի լեռնանցքը, Գյումրի - Կապս - Ամասիա, Արթիկ - Ալագյազ, Արթիկ - Մարալիկ, Եղվարդ - Արագյուղ, Նոր Գեղի - Քարաշաղ ճանապարհահատվածները:
Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններին եւ Չարենցավանի հատվածում բուք է:
Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին