«Նա մոռացել է իր տեղը»․ որտե՞ղ են Մեգան Մարքլի աֆթերփարթիի լուսանկարները
Միջոցառումներից հետո լուսանկարվելը աստղերի համար սովորական բան է եւ հասարակությունն այդ ամենին հետեւում է մեծ հետաքրքրությամբ, քան կարմիր գորգուղու լուսանկարները։
Կարելի է կարծել ոչ մի հանցագործություն, հատկապես, եթե լուսանկարներն ադեկվատ են, սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է զգույշ լինել։ Օրինակ, հայտնի է դարձել, որ 37-ամյա Մեգան Մարքլի լուսանկարները, որոնք արվել են Fashion Awards մրցանակաբաշխությունից հետո, ջնջել են բրիտանական նորաձեւության խորհրդի էջից։
Սոցցանցերում միանգամից սկսեցին ակտիվ քննարկել լուսանկարների անհետացումը։ Շատերը կատակեվ ենթադրեցին, որ այդ գործում խառն է տեղի իշխանությունների մատը։ «Զանգահարել են դղյակից», - գրել է օգտատերերից մեկը։ Սակայն, շատերին հետաքրքրել էր ոչ թե լուսանկարների հետ կապված դետեկտիվ պատմությունը, այլեւ հենց 37-ամյա Մեգան Մարքլի պահվածքը։ «Ի՞նչ է, նա ողջ գիշեր զվարճացել է այնտեղ»։ «Նա մոռացել է իր տեղը։ Նա արդեն ոչ թե դերասանուհի է, այլ թագավորական ընտանիքի անդամ»․․․ Այսպիսի բացասական մեկնաբանություններ են հնչել Մեգանի հասցեին, որի հայտնությունն այդ միջացառմանը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ասում են, հենց ինքը՝ թագուհին սաստիկ զայրացած է։ Բոլոր տեսանյութերում երեւում է, թե ինչպես է Մեգանը փորիկը գրկած դանդաղ պտտվում մի կողմից մյուսը, որպեսզի բոլորը կարողանան լուսանկարել նրան։ «Նա ընդհանրապես հասկանու՞մ է, թե որքան ծիծաղելի է», - հարցրել են ողջախոհ բրիտանացիները։
Հիշեցնենք, որ Արքայազն Հարի կինը՝ Մեգան Մարքլին, որոշել էր անձամբ շնորհակալություն հայտնել իր հարսանյաց զգեստի հեղինակին՝ Givenchy նորաձեության տան ստեղծագործական տնօրեն Քլեր Ուեյթ Կելերին։ Սասեքսի դքսուհին սեւ թավշյա զգեստ էր կրում, որի հեղինակը եւս Քլերն է։ Նկատելի էր, որ Մեգան Մարքլի մասնակցությունն անակնկալ էր բոլորի, այդ թվում դիզայների համար. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել՝ բրիտանացի դիզայներների մեծարման երեկոյանին իմ նոր տանը՝ Մեծ Բրիտանիայում»,- ասել է Հարրիի կինը։
«Ունենալ այնպիսի մարդ, որը պատրաստ է վստահել քեզ իր կյանքի ամենապատասխանատու պահին՝ աներեւակայելի պատիվ է։ Չեն կարող նկարագրոլ, թե որքան շնորհակալ եմ քեզ», - նշել է Քլերը։


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ