Կառավարությունը մերժել է Վանաձորում նոր ընտրություններ նշանակելու միջնորդությունը
Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսացկության խորհրդի նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջնորդությունը՝ Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։
Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ դիմումի պատասխանն արդեն ուղարկվել է պատգամավորին։
«Քննարկելով Վանաձոր համայնքում ավագանու երեք խմբակցությունների կողմից ավագանու նիստերը բոյկոտելու հետևանքով ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու միջոցով հանգուցալուծելու վերաբերյալ վարչապետին ուղղված «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի և «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի միջնորդությունը՝ հայտնում ենք հետևալը․
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 62-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարրի 2-րդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի 2-րդ երեքաշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին։ Վանաձոր համայքնի ավագանու ընտրությունները կայացել են 2016թ․ հոկտեմբերի 2-ին, համայնքի ղեկավարն ընտրվել է համայնքի ավագանու 2016թ․ հոկտեմբերի 10-ի նիստում։ Այնուհետև քվորում չլինելու պատճառով ավագանու նիստեր չեն կայացել։
Նույն օրենքի 69-րդ հոդվածի առաջին մասի համաձայն կառավարությունը կարող է անժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավել չեն կատարվում։ Հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածը չի բավարարում վերոնշյալ ժամանակային պահանջին՝ երեք ամիս, ուստի գտնում ենք, որ կառավարությունը չունի բավարար իրավական հիմքեր Վանաձոր համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար»,- նշված է պատասխանի մեջ։
Մանրամասները՝ Սիվիլնեթում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին