Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենահարուստ հայտնիների ցանկը (լուսանկարներ)
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 30 տարին չբոլորած ամենահարուստ հայտնիների ցանկը, որը գլխավորում է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենաերիտասարդ կին գործարար Քայլի Ջեները:
Հայտնի է, որ 21-ամյա Ջեներն ունի դիմահարդարման պարագաների սեփական բրենդը (Kylie Cosmetics), որի շնորհիվ նա 2017թ. հունիսից մինչև 2018թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում 166,5 մլն դոլար է վաստակել: Արդյունքում երիտասարդ մայրիկի կարողությունը հասել է ոչ ավել, ոչ պակաս՝ 900 մլն դոլարի:

Երկրորդ հորիզոնականում է բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը: Քսանյոթամյա աստղը մեկ տարում 110 մլն դոլար է վաստակել:

Մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը: Քսանվեցամյա մարզիկը մեկ տարում 90 մլն դոլար է վաստակել:

Աղբյուրը նկատում է, որ 30 տարին չբոլորած ամենահարուստ աստղերի ցանկում գերիշխում են մարզիկները: Առաջատար տասնյակում կա հինգ մարզիկ, չորս երաժիշտ և իրապատում շոուի մեկ աստղ:
Հատկանշական է, որ ցանկում ներառվել է ընդամենը երկու կին, և Ջեները նրանցից մեկն է: Մյուսը 28-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթն է, որը մեկ տարում 80 մլն դոլար է վաստակել:

Վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում են ներառվել նաև երաժիշտ The Weeknd-ը (57 մլն դոլար), մարզիկ Ջեյմս Հարդենը (46,7 մլն դոլար), երգչուհի Դրյու Թագարտը (45,5 մլն դոլար), բռնցքամարտիկ Կանելո Ալվարեսը (44,5 մլն դոլար), ֆուտբոլիստ Դերեք Քարը (42,1 մլն դոլար), գոլֆ խաղացող Ջորդան Սփիթը (41,2 մլն դոլար):


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ