Ջորջ Սորոսը վաճառել է Facebook-ի, Netflix-ի, Goldman Sachs-ի բաժնետոմսերը
Ներդրումային ոլորտի «հսկա», միլիարդատեր Ջորջ Սորոսը վաճառել է Facebook, Netflix և Goldman Sachs ընկերություններում ունեցած բաժնետոմսերը, ինչը ֆինանսիստին թույլ է տվել արժեթղթերի գների անկման ֆոնին խուսափել 17,7 մլն դոլարի կորստից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Սորոսը դրանք վաճառել է ընկերությունների արժեթղթերի գների անկումից անմիջապես առաջ:
Հայտնի է, որ գործարարը վաճառել է Facebook-ում ունեցած բոլոր 159.200 արժեթղթերը: Մինչդեռ Netflix-ի արժեթղթերից վաճառել է 106.400-ը՝ պահելով 13.800-ը: Ինչ վերաբերում է Goldman Sachs-ին, ապա միլիարդատերն ունեցած 64.814 արժեթղթից պահել է 28.206-ը:
Պարբերականը նկատում է, որ ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում Facebook-ի արժեթղթերի գինը նվազել է 20, իսկ Goldman Sachs-ինն ու Netflix-ինը՝ 15%-ով:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն