Արքայազն Չարլզի 70-ամյակի առթիվ հրապարակվել է թագավորական ընտանիքի պաշտոնական լուսանկարը (ֆոտոշարք)
Բրիտանական գահի ժառանգ, Ուելսի արքայազն Չարլզի 70-ամյակի առթիվ հրապարակվել է թագավորական ընտանիքի պաշտոնական լուսանկարը՝ հոբելյարի, նրա կնոջ, երկու որդիների, հարսների ու երեք թոռների մասնակցությամբ:
Ինչպես նշում է The Guardian-ը, պաշտոնական լուսանկարից բացի, հրապարակվել են ֆոտոշարքի մյուս կադրերը ևս:
Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարներն արվել են սեպտեմբերին՝ Քլարենս Հաուսի այգում: Դատելով լուսանկարվողների դեմքի արտահայտությունից՝ ֆոտոշարքն անցկացվել է ուրախ ու անկաշկանդ մթնոլորտում:
Հատկանշական է, որ արքայազն Չարլզն իր գիրկն է առել թոռներից ամենաավագին՝ բրիտանական գահի ժառանգորդների թվում 3-րդը համարվող 5-ամյա արքայազն Ջորջին:
Հոբելյարի կողքին նստած է նրա երկրորդ կինը՝ Քորնուելի դքսուհի Կամիլա Փարքեր Բոուլզը, որի կողքին փոքրիկ արքայադուստր Շառլոթն է:
Մինչդեռ հետին պլանում կանգնած են Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը՝ փոքրիկ արքայազն Լուիին գրկած, նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, նրա կողքին արքայազն Հարին ու կինը՝ Մեգան Մարքլը:
Պաշտոնական լուսանկարը

Ոչ պաշտոնական կադրերը


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ