«Հրազդան» մարզադաշտ այլեւս չունենք. այն կործանեցին համատեղ ջանքերով
Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը HSBC բանկում գրավ է դրված 26 մլն դոլարով: Այս մասին երեկ՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Նա նաեւ նշեց, որ անգամ գրավից հանելուց հետո այն կրկին ըստ նշանակության օգտագործելը շատ բարդ կլինի:
Նա ասաց, որ վերակառուցման համար անհրաժեշտ կլինի շատ ավելին, քանի գրավն է՝ մի քանի տասնյակ մլն դոլարներ: Բացի այդ՝ փաստ չէ, որ վերակառուցումից հետո ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն թույլ կտան այնտեղ հանդիպումներ անցկացնել: Այն մի շարք առումներով չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին, օրինակ, ճանապարհներն են նեղ, տեղանքն է անհարմար:
Ցավոք, Վանեցյանը տեղյակ չէ, որ նույն այդ «Հրազդան» մարզադաշտում ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի թույլտվությամբ պաշտոնական հանդիպումներ են անցկացվել:
Այնպիսի տպավորություն է, որ շուտով «Հրազդան» մարզադաշտի տեղում մի քանի բազմաբնակարան շեն եւ մոլ կկառուցվի:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն