Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Կարծիք

Առաջարկված ID քարտերով սպառման 1,2,3 տոկոս վերադարձը ոչ այլ ինչ է, քան բացասական նշանով անուղղակի հարկ

Վարչարարությունը միջոց է, և ոչ թե նպատակ։ Ու երբ վարչարարությունը բարելավելը իր մեջ ներառում է տնտեսական քաղաքականություն, արդեն չեմ կարող չբարձրաձայնել խնդիրը։

Առաջարկված ID քարտերով սպառման 1,2,3 տոկոս վերադարձը ոչ այլ ինչ է, քան բացասական նշանով անուղղակի հարկ, որի հարկային բազան սպառողական առևտուրն է։ Սրա բացասական տնտեսական հետևանքներն են՝ ֆիսկալ արժևորում ( fiscal revaluation - նույն հետևանքն է, ինչ դրամի արժևորումը), սպառման խթանում, սպառողական վարքագծի մոտիվացում, ոչ սպառողական վարքագծի դեմոտիվացում, ներմուծման խթանում, տեղական արտադրողի մրցունակության նվազեցում։

Այսպես, օրինակ անհատը, որը փողը կուտակել է, որպեսզի կրթության վարձ տա, այս համակարգը նրան չի խթանում, սակայն խթանում է նրան, որն այդ նույն գումարով գերադասում է գնել վերջին դասի բջջային հեռախոս։ Ավելին, քանի որ և՛ կրթության վարձի, և՛ հեռախոսի վաճառքում առկա է ԱԱՀ, ապա երկրորդ դեպքում պետությունը նվազեցնում է ԱԱՀ-ն։

Ավելին, քանի որ առևտրի շատ կետեր աշխատում են հաստատագրված վճարով, ապա նրանք ոչ միայն ԱԱՀ չեն վճարում, այլ բոնուս են ստանում սպառողական վարքագիծ դրսևորելու համար։ Եթե սրան գումարենք նաև այն ակնհայտ փաստը, որ բարձր եկամուտ ունեցողի սպառումն ավելի շատ է, ուստի պետությունը նրան բյուջեից ավելի շատ միջոցներ է տրամադրելու, ապա նաև կխորանա անհավասարությունը։ Համարյա ռեգրեսիվ հարկ, որի կիրառման բազան սպառողական առևտուրն է ու մեխանիզմը անուղղակի հարկավորումն է՝ անկախ նրանից թե եկամտահարկից եք հանում, թե ուղղակի եք այդ ծախսի մասնաբաժինը փոխհատուցում։

Այս ամենից առավել մտահոգողը ամեն դեպքում ֆիսկալ արժևորումն է, այն դեպքում, երբ Հայաստանին այս պահին թթվածնի նման անհրաժեշտ է ֆիսկալ արժեզրկման քաղաքականություն։ Սա մի քիչ դժվար է ոչ տնտեսագետին մեկնաբանելը, ասեմ, որ անուղղակի ու ուղղակի հարկերի փոփոխության հարաբերության մասին է խոսքը։ Պարզ լեզվով, պատկերացրեք, որ արտաքին առևտրի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ դրամը արժևորվի կամ արժեզրկվի, ու այս քաղաքականությամբ, որոշվել է «դրամը արժևորել»։ Սա դանդաղ, բայց հաստատակամ կվնասի տեղական արտադրողներին ու կխթանի սպառումն ու ներմուծումը։

Հույս ունեմ, որ գործադիր իշխանությունում վարչարարությունից զատ կքննարկվի նաև ցանկացած որոշման տնտեսական հետևանքները։ Տարիներ շարունակ ֆիսկալ քաղաքականության տնտեսական բաղադրիչը անտեսվել է, նույն պրակտիկան չի կարելի շարունակել։

Այս պահին նշեցի որոշման բացասական հետևանքների մասին։ Նշվում է, որ սա անհրաժեշտ է ստվերի դեմ պայքարի կամ նման այլ վարչարարակն թիրախների համար։

Խնդրեմ, նշեք, թե սրա հետևանքով ինչքան է լինելու դրական ազդեցությունները, որպեսզի կշեռքի նժարին կարողանանք երկուսն էլ դնենք։

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից