Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Մշակույթ

Արա Գյուլերի Ստամբուլն իմ Ստամբուլն է. Օրհան Փամուկ

Թուրք վիպասան, գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը The New York Times-ում հիշողություններ է գրել աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի մասին: Նա ընկերոջը հիշում է որպես հիանալի լուսանկարչի, որը Ստամբուլն ու նրա մարդկանց հավերժացնում էր իր լուսանկարներում:

«Արա Գյուլերի Ստամբուլն իմ Ստամբուլն է»,- գրում է Փամուկը` պատմելով, որ նրա հետ ապրել է նույն թաղամասում և իր ծնվելուց երկու տարի հետո Արա Գյուլերը սկսել է լուսանկարել քաղաքը: Առաջին անգամ Արայի մասին լսել է 1960-ականներին, երբ Hayat շաբաթաթերթում տեսել է նրա լուսանկարները:

«Հորեղբայրներիցս մեկն այդ թերթի խմբագիրն էր: Արան Պիկասոյի, Դալիի և այլ հայտնի գրողների և նկարիչների դիմանկարներ էր հրապարակում, նաև լուսաբանում էր Թուրքիայի ավագ սերնդի գրական և մշակութային գործիչների աշխատանքները… «Սև գիրք» վեպս հաջողելուց հետո երբ Արան ինձ առաջին անգամ լուսանկարեց, հասկացա, որ որպես գրող կայացել եմ»:

Փամուկը պատմում է, որ Արան կես դարից ավելի անձնվիրաբար լուսանկարել է Ստամբուլը: Նրանց բարեկամությունն սկսվել է 2003-ին, երբ Փամուկը Արա Գյուլերի լուսանկարների 900,000-անոց արխիվում իր «Ստամբուլ» գրքի համար նյութեր էր փնտրում: «Նա իր հորից ժառանգած երեք հարկանի տունը դարձրել էր արհեստանոց, գրասենյակ և արխիվ» :

Նրա խոսքով՝ Գյուլերը, իմանալով, որ գրքի համար Փամուկը փնտրում է Ստամբուլի մելամաղձոտ կողմը պատկերող լուսանկարներ, ամբողջությամբ բաց է արել արխիվը նրա առաջ: Փամուկը առաջին անգամ Ստամբուլի այդ թաքնված կողմին ծանոթացել է հենց Արայի լուսանկարների շնորհիվ, որոնց մեջ աղքատներն էին, գործազուրկները, քաղաքում բախտ փնտրողները:

«Արայի լուսանկարները կարծես ասում էին, որ, հիրավի, Ստամբուլի համայնապատկերներն անսահման գեղեցիկ են, բայց նախ` մարդիկ են գեղեցիկ… Նրա լուսանկարներն ինձ նաև սովորեցրին, թե որքան փխրուն և խեղճ են մարդիկ, երբ կանգնում են Ստամբուլի օսմանյան ճարտարապետական կառույցների, վեհաշուք մզկիթների և շատրվանների կողքին»,- գրում է Փամուկը:

Նա պատմում է, որ Գյուլերը հաճախ նյարդայնացած իրեն ասում էր, թե իր լուսանկարները հավանում է, միայն որովհետև մանկությունն են հիշեցնում, իսկ ինքը հակառակվում էր, թե`ո՛չ, սիրում է, որովհետև գեղեցիկ են: Նրան դուր էր գալիս Արայի հետ խոսել գեղեցիկի, հիշողությունների և դրանց կապի մասին:

«Մեր շփման սկզբում չէինք խոսում Արայի հայկական արմատներից և Օսմանյան կայսրության հայերի ծանր, դժվարին անցյալից. այս թեման մինչ օրս էլ արգելված է Թուրքիայում: Ես հասկանում էի, որ նրա համար դժվար կլինի այդ մասին խոսել, իսկ նա գիտակցում էր, որ այդ մասին խոսելով` իր համար չափազանց դժվար կլիներ Թուրքիայում ապրել»,- պատմում է վիպասանը:

Տարիների ընթացքում նրանք մտերմացել են, և Գյուլերը նրան վստահել է այնպիսի գաղտնիքներ, որոնց մասին ոչ մեկի հետ չէր խոսում: Նա պատմել է, որ Թուրքիայի կառավարության սահմանած հարկերից խուսափելու և աշխատանքային ճամբար չաքսորվելու համար իր դեղագետ հայրը ստիպված է եղել թողնել Գալաթասարայի իր տունը և մի քանի ամիս թաքնվել այլ վայրում:

Գյուլերը նաև պատմել է 1955-ի սեպտեմբերի 6-ի մասին, երբ Թուրքիայի կառավարության կազմած հրոսակախմբերն իր հայրենի տան Իստիկլալ անունով փողոցը վերածել էին պատերազմի թատերաբեմի` ավերելով հայերի, հույների ու վրացիների խանութներն ու եկեղեցիները:

Փամուկը գրում է, որ մանուկ հասակում մոր հետ հաճախ է այցելել այդ փողոց, որտեղ հիմնականում հայեր ու հույներ էին ապրում: 1955-ի էթնիկ զտումներից հետո նրանից շատերը ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ 1960-ականներից այնտեղ նրանցից գրեթե ոչ ոք չէր մնացել:

Նրանք ազատորեն խոսում էին տարբեր թեմաներից, սակայն այդպես էլ չէին անդրադառնում Օսմանյան կայսրության հայերի` Արայի պապերի կոտորածին: 2005-ին մի հարցազրույցում Փամուքն ասել էր, որ Թուրքիայում այդպես էլ մտքի ազատություն չի հաստատվում, և դեռևս անհնարին է խոսել 90 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման մասին, և նրա դեմ դատական գործ էր հարուցվել:

«Երկու տարի անց իմ ընկերոջը` հայազգի լրագրող Հրանտ Դինքին, Ստամբուլում՝ փողոցի մեջտեղում, սպանեցին «Հայոց ցեղասպանություն» ասելու համար: Որոշ թերթեր ակնարկում էին, որ ես կարող եմ հաջորդը լինել... և ես սկսեցի արտասահմանում` Նյու Յորքում, ավելի երկար մնալ, և երբեմն կարճ այցով վերադառնալ Ստամբուլի իմ գրասենյակ` առանց որևէ մեկին այդ մասին տեղեկացնելու»,- գրում է Փամուքը:

Այդ կարճ այցերից մեկի ժամանակ Արան գնացել է նրան տեսնելու: «Նա շնչակտուր էր, իրեն հատուկ ձևով անիծում էր ամենքին ու ամեն ինչ: Հետո իր ահագին մարմնով ինձ գրկեց ու լաց եղավ՝ ասելով, որ ինձ ոչ ոք չի կարող դիպչել: Նրան ճանաչողները գիտեն, թե որքան էր սիրում հայհոյել, և որքան առնական էր նա, և կհասկանան իմ զարմանքը, երբ նրան այդ վիճակում տեսա», - հիշում է վիպասանը: Երկար լացելուց հետո նա հանգստացել է, ջուր խմել ու գնացել:

Փամուկն ու Արան այնուհետև կրկին հանդիպել են, վիպասանը սկսել է կրկին ուսումնասիրել լուսանկարչի արխիվը` կարծես ոչինչ չէր էլ եղել: «Բայց ես այլևս չէի ուզում նրան հարցնել իր պապերի մասին: Նա ինձ իր արցունքներով ամեն ինչ արդեն ասել էր»,- գրում է հեղինակը:

«Արան հույս ուներ, որ ժողովրդավարություն կլինի, որտեղ ամենքը կկարողանա խոսել իրենց սպանված նախնիների մասին, կամ գոնե լաց լինել նրանց համար: Թուրքիան երբեք չդարձավ այդ երկիրը: Վերջին 15 տարիներին պարտք արած փողերով տնտեսական զարգացումը ժողովրդավարացման փոխարեն ավելի է սահմանափակել մտքի ազատությունը` Արա Գյուլերի հին Ստամբուլը դարձնելով «Կորած Ստամբուլ»»,- եզրափակում է Օրհան Փամուքը: