«Շանթը» վարակվեց «մանկական հիվանդությամբ»
«Շանթ» հեռուստաընկերությունը Ucom-ին հայտնել է կամ Ucom-ից պահանջել է չհեռարձակել իր հաղորդումները: Այլ կերպ ասած, Ucom-ի բաժանորդներն այլեւս «Շանթ» չեն կարող դիտել: Ավելի ճիշտ, կարող են դիտել, բայց առանց Ucom:
Շեշտենք, որ խոսքը վերաբերում է «Շանթի» համապետական ալիքին, եւ ոչ թե «Շանթ պրեմիումի» ալիքներին:
Կարճ ասած, «Շանթին» «տարել է աստղային հիվանդությունը», այն էլ՝ չհիմնավորված կամ վարակվել է հեռուստաալիքների անցումային շրջանին բնորոշ «մանկական հիվանդությամբ»:
Ամեն ինչ շատ պարզ է: «Շանթում» եւ «Ռոստելեկոմում» հանկարծ եկել են այն եզրահանգման, որ միայն «Շանթի» համապետական ալիքը դիտելու համար ՀՀ քաղաքացիները կհրաժարվեն Ucom-ից եւ կբաժանորդագրվեն «Ռոստելեկոմին»: Իրոք, ցնցող տրամաբանություն:
Շատ լավ կլիներ, եթե «Շանթում» բացատրեին, թե որ հաղորդման կամ սերիալի համար ՀՀ քաղաքացին պետք է նման կտրուկ որոշում կայացնի: Հնդկական սերիալ նայողները ոչ Ucom են բաժանորդագրվում, ոչ էլ «Ռոստելեկոմ», բայցի այդ, լինենք մինչեւ վերջ անկեղծ, «Շանթը» չունի որեւէ հաղորդում, որի համար մարդը կփոխի իր հեռուստաօպերատորին:
Մի գաղտնիք եւս հայտնենք «Շանթին» եւ «Ռոստելեկոմին»: Նրանք, ովքեր «Շանթը» դիտելու անհագուրդ ցանկություն կունենան, մի սարք կգնեն՝ թվային հեռարձակումն ընդունող սարք, եւ կդիտեն «Շանթը»: Այնպես որ, այս հարայ-հրոցը գրոշի արժեք չի ունենալու:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն