Խաբեությու՞ն, թե՞ «դարի հարսանիք». հայ միլիոնատերը թանկ է վճարել որդու երջանկության համար
Ալբերտ Ավդոլյանի և Էլդար Օսմանովի երեխաներն ամուսնալուծվել են։ Հայ միլիոնատիրոջ ընտանիքը լուրջ ֆինանսական կորուստներ է կրել:
Գործարար Ալբերտ Ավդոլյանի որդին` Գասպարը, և գործարար Էլդար Օսմանովի դուստր Լոլիտան ամուսնալուծվել են, և եթե հավատանք տաբլոիդներին, «դարի հարսանիքի» տխուր վախճանի մեղավորը ոչ թե աստղերն են, այլ փողը։ Իրավիճակը պարզում է «Մոսկովսկի մոնիտորը»։
Ավդոլյան ավագը ներդրող է և ընդգրկված է Forbes–ի ցուցակում (800 միլիոն դոլար)։ Օսմանովը «Մեժռեգիոնսոյուզէներգո» հոլդինգի համասեփականատեր է, որը Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերություններից է։
Հոկտեմբերի 17–ին «դարի զույգը» պաշտոնապես ամուսնալուծվել է, հավանաբար Ալբերտ և Գասպար Ավդոլյաններն այլևս երբեք չեն ցանկանա լսել Օսմանով ազգանունը։ Բանն այն է, որ Ավդոլյանները 2017թ–ի հուլիսի վերջին որոշել են, չնայած ոչ բարենպաստ կանխատեսումներին և «Մեժռեգիոնսոյուզէներգո» էներգաիրացման հոլդինգում ստուգումների արդյունքներին, նորաթուխ ազգականներին տրամադրել ավելի քան 6 մլրդ ռուբլի փոխառություն։ Ավելին՝ չնայած հոլդինգի վատ համբավին, Ավդոլյանը գործընկերներից մեկի հետ դիտարկել է հոլդինգի ընկերություններից մեկում մասնաբաժին ձեռք բերելու հնարավորությունը և բանակցություններ է վարել Օսմանովի հետ։
Հայ միլիոնատիրոջ խնամին դեռ մարտին իմացել է, որ Ավդոլյանի փողերը չեն շտկի իրավիճակը, քանի որ էներգետիկայի նախարարությունը զրկում է «Մեժռեգիոնսոյուզէներգո» հոլդինգի ընկերություններին մի քանի շրջաններում երաշխավորող մատակարարի կարգավիճակից։ Ըստ էության, հոլդինգը կորցրել է առանցքային շրջաններում բիզնես վարելու իրավունքը։ Պարզ է եղել, որ հարսանիքի պահին հոլդինգի ընկերությունները ահռելի դեֆիցիտ են ունեցել, որը սպառնացել է սնանկությամբ։ Հետևաբար, Ավդոլյանից փող վերցնելը ոչ այլ ինչ է եղել, քան խաբեություն։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն