Չինաստանը հրաժարվում է իրանական նավթից
Չինաստանը որոշել Է հրաժարվել Իրանից նավթի գնումներից: Այդ մասին գրել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ավելի վաղ Պեկինը պաշտպանում Էր Թեհրանին եւ հանդես Էր գալիս նրա նկատմամբ պատժամիջոցների դեմ: Թերթի տվյալներով՝ իրանական նավթի գնումներից կհրաժարվեն երկրի երկու խոշորագույն նավթընկերություններ, որոնք պատկանում են պետությանը՝ China National Petroleum Corporation-ը (CNPC) եւ China Petrochemical Corp.-ը: Ավելի վաղ դրանք գնում Էին օրական 600 հազար բարել նավթ:
Բացի դրանից, Իրանի հետ համագործակցությունը դադարեցնել Է պլանավորում Չինաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of Kunlun-ը, որը պատկանում Է CNPC-ին: Մինչ օրս հենց այդ բանկով են անցել իրանական վառելիքի մատակարարման բոլոր հաշվարկները:
Վերլուծաբանների կարծիքով՝ որոշումը կարող Է երկու գլխավոր պատճառ ունենալ. Ճնշումն ԱՄՆ-ի կողմից, որը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի դեմ, եւ Սաուդյան Արաբիայից արտահանվող նավթի գների իջեցումը: Դրան հանգեցրել Է հանույթի ավելացումը թագավորությունում: Իշխանություններն այդ կերպ փորձում են սքողել լրագրող Ջեմալ Հաշքաջիի սպանության սկանդալը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն