Մեզ վստահեցրել են՝ Ադրբեջանի գնած ամերիկյան ուղղաթիռները ռազմական կիրառելիություն չունեն
Իտալիայից Ադրբեջանի ինքնաթիռների գնման հետ կապված տեղեկատվությունը որևէ վստահելի աղբյուր դեռ չի հաստատել: Լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությանը տեղեկատվությունը, որը Ադրբեջանը Իտալիայից գնել է ուսումնավարժական ուղղաթիռներ, այսպես պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես գտնվել է հայկական կողմի օրակարգում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության մրցավազքին և անկայունության տարածմանը»,- ասաց նա:
Նշենք, որ տեղեկատվություն էր տարածվել, որ Ադրբեջանը Իտալիայից գնել է M-346 ուսումնամարտական ինքնաթիռ:
Tert.am-ի մեկ այլ դիտարկմանը, թե տեղեկատվություն է տարածվել նաև, որ ամերիկյան կողմը Ադրբեջանին ռազմական ուղղաթիռներ է վաճառել, Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ իրենց վստահեցրել են, որ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են և չեն կարող ունենալ ռազմական կիրառելիություն:
Նշենք, որ ամերիկյան ուղղաթիռների Ադրբեջանի կողմից գնման մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, գրել էր. «Ամիսներ առաջ խոսեցի Bell 412 ուղղաթիռներից: Մեր հասաարակության մեջ շատերը պնդում էին, որ դրանք քաղաքացիական են և անհանգստանալու առիթ չկա: Հիմա Ադրբեջանն ունի ամբողջությամբ ռազմական MD-530F հարվածային ուղղաթիռներ` «Cayuse Warrior»:
Եթե նախորդ անգամ մեծ աղմուկ անեինք, սենց բան չէր լինի: Ինձ համար կարևոր է հասկանալ, արդյոք սա որտեղից են ձեռք բերել և արդյոք այն վաճառվել է` մեր Սիրիա գնալու որոշումից հետո»:


















































Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆ
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ