Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը Սուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Հակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարար Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է Նեթանյահուն և Վենսը Վաշինգտոնում քննարկել են առկա տարաձայնությունները Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից

Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համարԿարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծԻրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասինՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամՊետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկըՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարԱլիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էՆեթանյահուն և Վենսը Վաշինգտոնում քննարկել են առկա տարաձայնություններըՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. ԾառուկյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքներըԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանինՔաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. ԱվինյանԻրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունըԱռանց տեղումների եղանակՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանWildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներումԼոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոցՔննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆԵրևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՈւսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքերՍթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն ՈւկրաինաԻրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերըԿիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներինՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունըԻսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդՌուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքըՔաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներԵրևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոնԵս չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Մամուլ

Թեժ պայքար ընդդիմության «թափուր աթոռը» զբաղեցնելու համար

«Իրատես» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում սեփական տեղն ու դիրքը հաստատել են փորձում հայտնի ու անհայտ ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավոր բոլոր ձեւերով հասկացնում է, որ իշխանության դափնիներն այլոց հետ կիսելու ցանկություն ու մտադրություն չունի՝ «Ես եմ հաղթել, ես եմ վայելելու» սկզբունքով: Մյուս ուժերին էլ այլ բան չի մնում, քան ապագա խորհրդարանում հայտնվելու համար ճանապարհներ ու լուծումներ փնտրել: Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ձայների գերակշռություն ապահոված իշխող կուսակցությունը համոզվեց իր բռնած ճանապարհի անշեղության մեջ ու այժմ մտադիր է միայնակ մասնակցելու ընտրություններին:

Ստեղծված իրավիճակում կուսակցությունների ու միավորումների մեծ մասը փորձում է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ: «Լույս» դաշինքն ասում է, թե իր հայտարարություններում առավել կոշտ է լինելու, «Սասնա ծռերը» նկատում են, որ խորհրդարանում եթե անգամ մեկ օլիգարխ լինի, ապա իրենք արմատական ընդդիմություն են դառնալու, «Հանրապետականը» հիշեցնում է, որ խորհրդարանում առանց իրենց անհետաքրքիր կլինի, ու գաղափարական ընդդիմության տեղը բաց կմնա, «Բարգավաճ Հայաստանն» էլ մեղմ նրբերանգներով հասկանալ է տալիս, որ շարժվում են իրադարձությունների թելադրանքով:

Տպավորություն է, որ եթե նախկինում կուսակցություններն ընտրություններին մասնակցում էին իշխանության գալու համար, այժմ նրանց միակ նպատակն Ազգային Ժողով մուտք գործելն ու ընդդիմադիր դիրքերից հանդես գալն է: Վերջիններս, ըստ երեւույթին, հարմարվել են այն մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հաղթանակն անխուսափելի է, հետեւաբար հասարակությանը փորձում են հրամցնել, թե հենց իրենք կարող են առողջ ընդդիմություն լինել: Չեն մոռանում նշել նաեւ, որ իրենց քննադատություններով իշխանություններին միայն օգնելու են՝ երկրի արդյունավետ կառավարման, արտաքին հարաբերությունների, տնտեսության առաջմղման եւ այլ հարցերում:

Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածն իրապես կարեւոր է ցանկացած ժողովրդավար երկրի կայուն զարգացման ու առաջընթացի համար, բայց ընդդիմությունն էլ պետք է վայելի ժողովրդի վստահությունը եւ իր նպատակներում ու մղումներում անկեղծ լինի նրա հետ: Կուսակցությունների մեծ մասին մարդիկ ճանաչում են, նրանց գործունեությունը տեսել են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում, ծանոթ են նրանց քայլերի հաջորդականությանն ու խոսքի արժեքին:

Թե ով կլինի նոր խորհրդարանի ընդդիմադիր ուժը, այս պահին հստակ չէ, տեսանելի է միայն, որ առաջիկա քարոզարշավն ընթանալու է ոչ թե ընտրություններում հաղթանակ տանելու, այլ խորհրդարանում ուլտրաընդդիմադիրի թափուր աթոռը զբաղեցնելու տրամաբանությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում