«Ղեկը աջ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում ԱԺ-ի մոտ
«Ղեկը աջ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ: Վարորդների պահանջն անփոփոխ է, նրանք պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։
«Սահմանում գերի են մեր մեքենաները: Փորձում ենք գտնել տարբերակ մեր մեքենաները վերադարձնելու մեզ: Բոլորին ենք դիմում, ով այս հարցով կարող է օգնել մեզ: ԱԺ նիստ է լինելու այսօր, պատգամավորներն են գալու, նաև վարչապետն է մասնակցելու, դրա համար այստեղ ենք կազմակերպում ակցիան, որ փորձենք արձագանք ստանալ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները նշում են, որ խնդրի լուծման տարբերակներ ունեն, բայց իշխանությունները պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն:
Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը:
Սկզբում հայտարարվել էր, որ այս օրենքն ընդունվել է ժամանակավոր՝ մինչև հոկտեմբերի 1-ը, և վարորդներն արդեն գնել էին մեքենաներ, որ հոկտեմբերի 1-ից հետո արդեն աջ ղեկով մեքենաները ներկրեին Հայաստան։
Այժմ մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ Վրաստանում են: Օրեր առաջ աջ ղեկով մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, անհատները բողոքի ակցիա էին իրականացրել Բագրատաշենի անցակետում:
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ աջ ղեկով մեքենաների հարցում օրենսդրական խնդիր կա:
«Լավ ծանոթ չեմ: Ես ինչքանով տեղեկացված եմ, օրենսդրական խնդիր կա: Ձեզ հավաքված տեսա, զանգահարել եմ նախարարին, խնդիրը հասկանամ հետո դուրս կգամ ձեզ մոտ»,- ասաց Ա. Սիմոնյանը:


















































Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆ
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ