ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը` արցախյան հակամարտության մասին
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթն այսօր ԱՄՆ դեսպանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է արցախյան հակամարտության մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը և չի ընդունում հակամարտության լուծման այլ հարթակ:
Հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք ԱՄՆ-ն զենքի վաճառքի արգելք սահմանել Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ, որպեսզի սպառազինությունների մրցավազքը կանգ առնի, ամերիկացի պաշտոնյան պատասխանել է.
«Զենքի վաճառքի հետ կապված հարցերը պետք է ուղղել ռուս, և ոչ թե ամերիկացի դիվանագետներին: Հակամարտության մարդասիրական կողմի առումով համաձայն եմ, մեծ խնդիր կա: Ես գիտեմ, որ մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ տուժել են այս հակամարտությունից: Նրանք ամեն ինչ կորցրել են և ստիպված եղել կյանքը նորից սկսել»:
Ջորջ Քենթն այնուհետև հակամարտության մասին խոսել է տարածարջանային գործընթացների տեսանկյունից՝ խուսափելով կոնկրետ արտահայտություններից կամ մեղադրանքներից: Ամերիկացի պաշտոնյայի միակ մեղադրանքը կրկին ուղղվել է Իրանին՝ որպես Սիրիայում անկայունություն ստեղծող երկիր:


















































Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...