Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներին Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառով Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին Ֆրանսիայում անտառային հրդեհների գործերով ավելի քան 300 մարդ է ձերբակալվել Ծաղկաձորում գործող ընկերությունը թաքցրել է աշխատավարձերի և շրջանառության իրական չափերը ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների

ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՀայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրաԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներինՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԻսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառովՍինգապուրի վարչապետը շնվորհավորել է ՓաշինյանինՖրանսիայում անտառային հրդեհների գործերով ավելի քան 300 մարդ է ձերբակալվելԾաղկաձորում գործող ընկերությունը թաքցրել է աշխատավարձերի և շրջանառության իրական չափերըԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդինՄեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանըԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողներիՕգոստոսի 1-5-ը Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻնչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումըՄնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգըԻրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. ԹրամփԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox NewsԳետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համարԿարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծԻրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասինՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամՊետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկըՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարԱլիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էՆեթանյահուն և Վենսը Վաշինգտոնում քննարկել են առկա տարաձայնություններըՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. ԾառուկյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքներըԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանինՔաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. ԱվինյանԻրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունըԱռանց տեղումների եղանակՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանWildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներումԼոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոցՔննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆԵրևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՈւսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքերՍթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն ՈւկրաինաԻրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերըԿիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներինՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունըԻսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդՌուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքըՔաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Հայաստան

Քաղաքապետի երդման արարողությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել

1992-1996 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահագն Խաչատրյանը Հայկ Մարությանի երդման արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել: Նախկին քաղաքապետը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հրավեր ստանալու դեպքում կգնար քաղաքապետարան, բայց միջոցառմանը հրավիրված մարդկանց տեսնելուց հետո դուրս կգար դահլիճից:

«Վիրավորվածության խնդիր չկա, ուղղակի ես չգիտեմ՝ ինչից ելնելով են հրավերներ ուղարկել, ինչ կարգով: Նախկինում ես էլ եմ զբաղվել այս ամենով և որքան տեղեկացված եմ, հատուկ կարգ գոյություն ունի և դրա համար համապատասխան մարմին կա քաղաքապետարանում»,- նշեց Վ. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին երդման արարողության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ բոլոր նախկին քաղաքապետերը հրավիրված են եղել միջոցառմանը:

 «Ինձ մոտ նեղսրտվածություն կար երդման արարողությանը հրավիրված մարդկանց հետ կապված: Ես ինքս շատ վատ կզգայի, որ այդ մարդկանց կողքին մասնակցեի 2018 թ.-ի ազատ, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված ավագանու և քաղաքապետի Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը: Ես ինձ չէի պատկերացնի և չէի էլ ուզի այդտեղ լինել: Ինձ համար անհասկանալի էր այդ մարդկանց լինելը: Հրավերը լինելու դեպքում որևէ առիթ չէի ունենա մերժելու, բայց եթե այդ մարդկանց հետ լինեի, հաստատ դուրս կգայի դահլիճից: Այդ մարդկանց գաղափարների, այդ մարդկանց ստեղծած Հայաստանի դեմ ես պայքարել եմ»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Նախկին քաղաքապետը նշում է, որ խոսքը երդման արարողությանը ներկա և՛ քաղաքական գործիչների, և՛ մտավորականների մասին է:

«Պաշտոնյաների դեպքում արարողակարգային խնդիր կա, դա էլի ընկալելի է: Անկախ իմ քաղաքական հայացքներից, իմ անձնական մոտեցումներից, այդ մարդիկ որպես պետական ինտիտուտ ներկայացնող, պետք է մասնակցեին, դրանք ոչինչ, բայց այնտեղ մարդիկ կային, որոնց մասնակցությունն ինձ համար որևէ ձևով ընկալելի չէ: Այդ մարդիկ հակառակն են արել բոլոր առիթներով, գովաբանել են և ողջունել են այն, ինչը կատարվել է այս 20 տարիների ընթացքում ՀՀ-ում, հատկապես դա վերաբերում է մտավորականներին:

Այդ մարդիկ, նախ և առաջ, պետք է պատասխան տան ոչ թե իրավական, այլ բարոյական դաշտում: Այդ ի՞նչ կատարվեց, որ ամիսներ առաջ ձոներ էիք նվիրում նախկին իշխանավորներին, այդ թվում՝ նախկին քաղաքապետին, հիմա էլ ոգևորությամբ, երազանքներով, մեծ սպասումներով ողջունում եք: Այս առումով ես խորին շնորհակալություն պետք է հայտնեմ, որ ինձ չեն հրավիրել և երկընտրանքի առաջ չեն կանգնեցրել»,- նշեց նա:

Ներկա իշխանությունները հայտարարում են սիրո և հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու մասին, բայց Վահագն Խաչատրյանը խոսքով՝ հանդուրժողականությունը չի նշանակում, որ պետք է սկզբունքները ոտնահարել:

«Ինձ նման ավելի հանդուրժող, խաղաղասեր մարդ քիչ կա, բայց կարծում եմ, որ մեր երազանքի ապագային հասնելը սկզբունքայնություն է պահանջում: Իսկ այդ սկզբունքայնության մեջ մտնում է այն, որ տարիներով իրենց դրսևորումներով արժեքներն ուղղակի սպանած մարդկանց պետք է հեռու պահել»,- ասաց նա: