Բասկովը չեղարկում է Վիկտորյա Լոպիրեւայի հետ հարսանիքը
Սիրահարները պետք է ամուսնանային 2017 թվականի հոկտեմբերի 5-ին Չեչնիայում, սակայն հանդիսությունը անորոշ ժամանակով հետաձգեցին: Երգիչ Նիկոլայ Բասկովը «Կոմսոմոլսկայա պրավդային» պատմել է հեռուստահաղորդավարուհի, միս Ռոսիա-2003 Վիկտորյա Լոպիրեւայի հետ բարդ հարաբերությունների մասին:
Արտիստը պատմել է, թե իր անձնական կյանքում հիմա ինչ է կատարվում: Երգչի սիրտը մինչ օրս զբաղված է, բայց նրա խոստովանությամբ՝ «ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ»: Նիկոլայի խոսքով՝ Վիկտորյա Լոպիրեւայի հետ իրենք դեռ զույգ են համարվում: Երգիչը շեշտել է, որ երկուսի համար էլ հարաբերությունները թանկ են: Ընդ որում՝ Բասկովը կտրուկ հայտարարել է, որ հարսանիքի մասին խոսք չի գնում:
«Դրոշմը ոչինչ չի տալիս ու չի երաշխավորում: Դա արդեն ինձ հետ եղել է: Ես այս ամենի մասին գիտեմ: Մեր միջեւ հարաբերություններ կան: Դրանք մեզ համար թանկ են», - «Կոմսոմոլսկայա պրավդայի» կայքի թղթակցի հարցին պատասխանել է Բասկովը:
Միաժամանակ, ինչպես Բասկովն անկեղծորեն խոստովանել է, իրենց միջեւ ամեն ինչ չէ, որ ստացվում է:
«Ուզում եմ ընտանիքատեր մարդ լինել, սակայն չի ստացվում: Մեզնից յուրաքանչյուրը եսասեր է: Եվ երկուսս էլ շատ զբաղված ենք: Խիտ ժամանակացույցեր են… Որովհետեւ գրեթե ամեն օր նոր քաղաք, այլ երկիր ես գնում»,- պարզաբանել է Նիկոլայը:
Բասկովը ցուցադրական օրինակ է բերել:
«Վերջերս եղանք սիրո քաղաքում՝ Փարիզում: Ես ժամանեցի «Դու կոտրեցիր սիրտս» հոլովակի նկարահանմանը, Վիկան՝ իր գործերով: Պայմանավորվեցինք հանդիպել: Արդյունքում՝ ես նկարահանումների էի, Վիկան՝ խորհրդակցությունների: Այդպես էլ չհանդիպեցինք: Սա նորմա՞լ է»,- անկեղծացել է երգիչը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ