Հետեւելով Ջիգարխանյանի ու Պետրոսյանի օրինակին ամուսնալուծության մասին է հայտարարել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը
Ռուսաստանում բնակվող հայերն են ինչ–որ «կատաղել»))) Արմեն Ջիգարխանյանն ամուսնալուծվեց, Եվգենի Պետրոսյանն անցնում է ամուսնալուծության գործընթացով, իսկ այստես ահա հայտնի դարձավ, որ ամուսնալուծվում է 34-ամյա կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։
Ամուսնալուծվելու մասին հայտարարել է նրա կինը՝ 27-ամյա Ալյոնա Տիմչենկոն։ Ամուսնալուծության պատճառները, ամուսինները դեռ չեն հայտնում:
Այս մասին ռեժիսորի կինը կիսվել է սոցցանցերում.
«Պատահում է այնպես, որ հունիսին մենք երջանիկ ենք, իսկ հուլիսին երջանիկ է մեկ ուրիշ մարդ: Եվ դու միայնության մեջ ես կառուցում քո երջանկությունը», - գրել Ալյոնան: Նա խոստովանել է, որ շնորհակալ է ամուսնության երջանիկ յոթ տարիների համար: Ալյոնան որոշել է թողնել ամուսնու ազգանունը: Դատելով ամենից, Անդրեասյանին հաջողվել է նախկին սիրելիի հետ ընկերական հարաբերություններ պահպանել եւ նրանք շարունակում են միասին դաստիարակել իրենց երեխաներին: Զույգն ունի երկու երեխա՝ 5-ամյա Մարկը եւ 1-ամյա Մարտինը:
Սարիկն ու Ալյոնան ծանոթացել են սոցցանցերի միջոցով, ի դեպ ռեժիսորի ապագա կնոջ լուսանկարի հետեւում թաքնվում էր ուրիշ աղջիկ: Ամսից ավել ռեժիսորն ու նրա սիրելի շփվել են վիրտուալ, բայց կեղծիքը բացահայտվեց, երբ Անդրեասյանը փողոցում հանդիպեց Աննային եւ մոտեցավ, որպեսզի զրուցի: Տիմչենկոն շատ է զարմացել, երբ Սարիկն ասել է այն մասին, որ նրանք ծանոթ են եւ արդեն մեկ ամիս է ինչ շփվում են: Այդպես էլ սկսվեցին այդ հարաբերությունները, որոնք ժամանակի ընթացքում վերաճեցին ամուսնության:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ