Քիմ Քարդաշյանը դավաճանել է Քանյե Ուեսթին.
Երկուշաբթի առավոտը սկսում ենք Քարդաշյանների ընտանիքի մասին նորությամբ: Երեկվանից համացանցը տրաքում է Դրեյքի եւ Քիմ Քարդաշյանի երկրպագուների նոր տեսությամբ: Նրանք պնդում են, որ 37-ամյա հայուհին դավաճանել է Քանյե Ուեսթին կանադացի ռեփերի հետ:

Ամեն ինչ սկսվել է @tmorrison24 օգտատիրոջից, որն իր Twitter-ում հայտարարել է, որ Դրեյքն արդեն մի քանի ամիս է իր երկրպագուներին փորձում է հասցնել, որ նա քնել է Քիմ Քարդաշյանի հետ:

Այդ օգտատիրոջ գրառումը 55.000 անգամ կիսվել են: Օգտատերերը պնդում են, որ In My Feelings երգի մեջ հիշատակվող ոմն Kiki-ն հենց Քիմ Քարդաշյանն է:

Օգտատերը հայտնում է, որ Kiki-ն հայուհու տնային մականունն է: Տղամարդը նաեւ ներկայացրել Հիդդեն Հիլլզի քարտեզը, որտեղ ապրում են երկու աստղերը, կարմիր գծով նշել է Դրեյքի տանից Քիմի եւ Քանյեի տուն տանեղ ճանապարհը, որպես ապացույց բերելով նրա մեկ այլ, նոր՝ 8 Out Of 10 երգի բառերը:

«I crept down the block, Made a right, Cut the lights, Paid the price» («Ես թաղամասով իջնում էի ներքեւ, թեքվեցի դեպի աջ, միացրեցի լույսը, արեցի գործս»): Ինչպես նաեւ այդ երգում հնչում է «your wifey» արտահայտությունը (քո տիկինը. Կանյեն Քիմին միշտ անվանում է wifey), այնուհետեւ ստեղծագործության մեջ հանդիպում ենք այնպիսի տողեր, թե ինչպես է Դրեյքը քնել կնոջ հետ, մինչ նա տանը մենակ էր: Կարճ ասած, այս ամենը նոր տեսության հիմք է հանդիսացել, որն էլ այժմ համացանցում դարձել է հիթ:

Ի դեպ, նշենք, որ Քանյե Ուեսթն ու Դրեյքը այնքան էլ ընկերական հարաբերություններ չունեն: Դրեյքն արդեն մի քանի տարի է, ինչ չի հարթում ռեփեր Pusha T-ին, ում պրոդյուսերն է Քանյե Ուեսթը: Ի դեպ, Քանյեի հովանավորյալը տեղեկատվություն էր տարածել, որ Դրեյքն ունի անօրինական որդի՝ ֆրանսիացի պոռնոաստղ՝ Սոֆի Բրուսսոյից, ինչն էլ ստիպեց Դրեյքին իր նոր՝ Scorpion ալբոմում ընդունեց այդ փաստը:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ