Էջմիածին-Արմավիր ճանապարհը երկկողմանի փակել են Գեղակերտի բնակիչները
Գեղակերտ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով լուծեկ գյուղի ոռոգման ջրի խնդիրը: Նրանք արդեն մեկ ժամ երկկողմանի փակ են պահում Էջմիածին-Արմավիր ճանապարհը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց խմբագրություն զանգահարած գյուղացիներից մեկը:
«Գյուղացին այսօր ջուր չունի Գեղակերտում: Գյուղում ընդհանրաապես ջուր չկա, նույնիսկ արտեզյան ջրերը չեն տալիս: Չենք բացելու ճանապարհը, մինչեւ վերադասից չգան ու լուծում չտան»,-ասաց գյուղացին՝ նշելով, որ գյուղնախարարությունից, կամ մարզպետարանից են պաշտոնյայի պահանջում:
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ է խնդրին, քիչ ուշ Ջրային կոմիտեի աշխատակիցները կմոտենան բողոքի ակցիա անցկացնող գյուղացիներին եւ կպարզեն խնդիրը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն