2018 թվականի առաջին կիսամյակում Անդրկովկասում ամենամեծ ապրանքաշրջանառությունը Գերմանիան ունի Հայաստանի հետ
Գեմանական ընկերությունների բիզնեսը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի գործընկերների հետ դինամիկ զարգացում է ապրում։ Օգոստոսի 23-25-ը այս երեք երկրներ կայցելի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է DW-ն։
2018 թվականի առաջին կեսին Գերմանիայի առեւտրային հարաբերությունները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ դինամիկ կերպով զարգանում են։
Երեք անդրկովկասյան հանրապետությունների հետ առեւտրի ծավալը աճել է 17.1 տոկոսով եւ հասել 1.2 միլիարդ եվրոյի, չորեքշաբթի՝ օգոստոսի 22-ին հայտարարել է գերմանական տնտեսության Արեւելյան կոմիտեն:
Առավել շատ՝ 41 տոկոսով`մինչեւ 171 մլն եվրո աճել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը: «Քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Երեւանում 2018 թվականի գարնանը, կարծես թե, նպաստում են տնտեսության դինամիկ զարգացմանը»,-նշում է Արեւելյան կոմիտեն:
Նախորդ տարի Ադրբեջանի հետ առեւտրի կրճատումից հետո այս տարի աշխուժացում է նկատվում։ 2018 թվականի առաջին կեսին Գերմանիան Ադրբեջանից ներմուծել է 10.8 տոկոսով ավելին, իսկ այդ երկրում գերմանական արտադրանքի արտահանումը աճել է 44 տոկոսով: Միեւնույն ժամանակ, Վրաստանի հետ առեւտրի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 2,5 տոկոսով:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն