Վալերի Մելաձեն ցանկանում է Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերել
Ռուսաստանաբնակ վրացի հայտնի երգիչ Վալերի Մելաձեն դիմել է Վրաստանի արդարադատության նախարարություն՝ Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար, այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով վրացական մամուլին։
Ըստ աղբյուրի՝ խոսքը վրացական քաղաքացիության ձեռքբերման մասին է՝ ռուսաստանյան անձնագիրը պահպանելով։
Նշվում է, որ երգիչը որոշել է օգտվել Վրաստանում տարածված նոր օրենքից, ըստ որի նախկինում այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու համար վրացական քաղաքացիությունից հրաժարված անձինք կարող են վերականգնել այն։
Մելաձեն այժմ գտնվում է հայրենի Բաթումում, որտեղ օգոստոսի 18-19-ը ելույթ է ունեցել երգիչ ու դերասան Վախթանգ Կիկաբիձեի պատվին կայացած համերգներին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...