Նոր փուլ, որտեղ բարեփոխումները ֆորսաժի են ենթարկվելու
Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը, որի ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը եւ տնետեսության բնականոն շարունակական զարգացումը։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 16–ին, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով 100 օրվանից հետո թեւակոխում ենք նոր փուլ եւ այդ փուլի իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. «Այսինքն, շատ արագ եւ արդյունավետ բարեփոխումներ անելը, որպեսզի մեր երկրի եւ տնտեսության համար նոր շունչ բացվի, արագությունը բացվի, որպեսզի կարողանանք, նաեւ բյուջետային քննարկումների համատեքստում, արդեն շատ կոնկրետ հեռանկարներ եւ արդյունքներ արձանագրել»։
Վարչապետը հույս հայտնեց, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում, կուտակված բովանդակությունը եւ էներգիան հնարավորություն է տալու, որ կառավարությունը նոր թափով իրագործի եւ հետամուտ լինենք այն խնդիրներին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դրել է իրենց առաջ։ «Որեւէ կասկած չկա , որ այդ խնդիրները լուծում ենք եւ լուծելու ենք արդյունավետ։ Եւ հայ ժողովրդի, եւ Հայաստանի Հանրապետության հաղթանակը անխուսափելի են»,– ասաց Փաշինյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն