Չինական յուանը պարտվում է ամերիկյան դոլարին
Երկուշաբթի՝ հուլիսի 30-ին, ասիական բորսաներում գործարքների որոշակի պահերին ժենմինբին ազգային արժույթը (յուանի պաշտոնական անվանումը) 13 ամիսների ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է ամենացածր կետին:
2017 թվականի հունիսից առաջին անգամ ամերիկյան արժույթի համար 68400 յուան էին տալիս, որը կորցրել է իր արժեքի մոտ 0.4 տոկոսը: Ապրիլից չինական արժույթը դոլարի հանդեպ ավելի քան 7 տոկոս է կորցրել, հաղորդում է DW-ն:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի ֆոնին փորձագետները զգուշացնում են Վաշինգթոնի եւ Պեկինի միջեւ արժութային պատերազմի սկսվելու մասին:
Սպիտակ տան ղեկավարը Չինաստանին մեղադրում է յուանի հետ մեքենայությունների եւ տոկոսադրույքների համար: Հուլիսի 27-ին CNBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը շեշտել է, որ յուանը վերջերս «ընկել է, ինչպես քարը»:
Մինչդեռ, CNBC հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ Սպիտակ տունը սպառնում է ավելի բարձր սակագներ սահմանել չինական մի շարք արտադրանքների համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 մլրդ դոլար:
Այս ֆոնին, ԱՄՆ-ում նավահանգիստները, մասնավորապես, Լոս Անջելեսում եւ Լոնգ Բիչում, բեռնափոխադրումների չեղարկման եւ որպես հետեւանք, աշխատատեղերի կրճատման, պատրաստվում են կորուստների:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն