Ալեքսիս Օհանյանը դստեր համար հայկական գոր է գնել
Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է դստեր՝ Օլիմպիայի լուսանկարը։ Այս լուսանկարը մեզ միանգամից հետաքրքրեց նրանով, որ երեխայից բացի միանգամից ուշադրություն են գրավում գորգի հայկական մոտիվները, որի վրա պատկերված է Սերենայի ու Ալեքսիսի դուստրը։ Մենք չենք սխալվել՝ Ալեքսիսը դստեր համար հայկական գորգ էր գնել, երբ վերջերս Հայաստան էր այցելել։

«Հայկական է (Ես գորգի մասին եմ, որը դստերս՝ Օլիմպիայի համար գնել եմ Հայաստան կատարած վերջին այցելությանս ժամանակ։ Այս գորգը գործված է այն ոճով, որով գորգեր էին արտադրում Արևմտյան Հայաստանի այն տեղանքում, որտեղ ծնվել է իմ տատիկը։ Նրա ընտանիքը շատ քիչ բան է պահպանել ցեղասպանությունից հետո, այնպես որ սա նոր-հին ընտանիքի ժառանգությունն է)»,- այսպես է լուսանկարը մակագրել Ալեքսիսը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...