Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը Հայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ Wildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասները Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր «Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը Թրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերից Համբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներ

ԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՉինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարՂազախստանում այսօրվանից գործում է նոր ՍահմանադրությունըԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններիցՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելուՏալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսըՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկելՍի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ԱԺ ՔՊ խմբակցությունը կգլխավորի Արուսյակ ՄանավազյանըՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններՔարակերտում խմելու ջուրը բերում են շրջիկ ցիստեռնով ու վաճառում հատուկ սարքերով«Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքումՈւկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիրԿատարում քննարկվել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Հունիսին աշխարհում 6.0 և ավելի մագնիտուդով 24 ուժեղ երկրաշարժ է գրանցվելՄեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբԹրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրելՖիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակումԵրբ ֆուտբոլը միայն սպորտ չէ. ոչ մարզական կրքեր` ԳերմանիայումՀաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքովՊատերազմը երբեք չի դադարի, եթե ապրում եք Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում. ՆեթանյահուԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքըՈւիթքոֆն ու Քուշները դրական բանակցություններ են անցկացրել Իրանի հետ գործարքի շուրջԱննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիայինNY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. ԲաղաեիԱԳՆ գլխավոր քարտուղարի և Բունդեսթագի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանումըՌեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կաԿարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներԹուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներումԱնահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել
Բիզնես

Փորձ է արվում վարկաբեկել իմ անունն ու գործարար համբավը. Աշոտ Արսենյանը հայտարարություն է տարածել

Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ վերջին շրջանում ուղղորված արշավ է սկսվել իր դեմ, հաղորդում է Tert.am-ը:

Հայտարարությունում ասվում է.


«Սիրելի հայրենակիցներ,

Վերջին ամիսներին տարբեր լրատվամիջոցներով, որոշ շահագրգիռ մարդկանց կողմից չպատճառաբանված, անհարկի անվանարկվում է իմ անունն ու բարի համբավը` փորձելով ինձ եւ իմ երկարամյա բիզնես-գործունեությունը կապել տարաբնույթ վարկաբեկիչ ապօրինությունների հետ։

Մասնավորապես, այսպես ասած այդ «սեւ գործին» լծվել են Գորիս քաղաքի բնակիչ, նախկինում խարդախության համար դատապարտված եւ մի շարք քրեական պատմությունների մեջ ներքաշված Կորյուն Հակոբյանը ու իր հանցավոր գործընկեր` Վայոց Ձորի Գետափ գյուղի բնակիչ Մուրադ Մուրադյանը։

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում եւ այլ լրատվամիջոցներում օգտատերերի հետաքրքրությունն ու նկատի ունենալով այդ կապակցությամբ տրված տարաբնույթ մեկնաբանությունները՝ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այդ վարկաբեկման արշավին նախորդող եւ հաջորդող իրադարձությունների մասին:

Դեռեւս 2001 թվականին մեղայական կեցվածք ընդունած, զղջալով իր գործած սխալների համար, Կորյուն Հակոբյանը ինձ է ուղարկել մի հայտարարություն, ըստ որի՝ 1996 թվականին վերջինս ու Մուրադ Մուրադյանը մեր համատեղ գործունեությունը սկսելիս որեւէ գումար չեն ներդրել, այլ դրանք ներդրվել են իմ կողմից: Իմ ներդրած գումարներով է ձեւավորվել իմ եւ նրանց համատեղ բիզնեսը։

Այս հայտարարությունը ստորագրելուց 17 տարի հետո, չարաշահելով հեղափոխության փաստն ու խնդիրները բարձրաձայնելու իրավունքը, այդ մարդիկ զբաղված են իրենց բնորոշ ապօրինի գործողություններով։

Հայաստանում ապրիլյան սիրո եւ համերաշխության հեղափոխությունից հետո ինձ եւ իմ մտերիմներին սկսել է զանգահարել Կորյուն Հակոբյանը եւ հայտնել, որ պահանջում է ինձնից մեծ գումար, հակառակ դեպքում խոստանում է, որ «հեղափոխության ֆոնի» վրա կսկսի հրապարակել իրեն հայտնի ինձ վարկաբեկող նյութեր:

Ճանաչելով Կորյուն Հակոբյանին՝ ես մերժել եմ շորթմամբ ինձանից գումար հափշտակելու «առաջարկը» եւ նրան զգուշացրել, որ իր գործողություններն անօրինական են, քրեորեն պատժելի:

Դրանից հետո, իր ապրելակերպին եւ գործելաոճին համապատասխան, Կորյուն Հակոբյանը անցավ իր խոստման իրականացմանը` սկսեց տարբեր սոցիալական կայքերի միջոցով ինձ անվանարկող հոդվածներ տպել, հերյուրանքներ տարածել, զոհի կերպարի տակ թաքցնելով իր` շորթմամբ ինձանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձերը:

Նման գործելաոճով հաջողության չհասնելուց հետո, հանցակից գործընկերներ Կորյուն Հակոբյանն ու Մուրադ Մուրադյանը նախաձեռնեցին ինձ վարկաբեկելու գործողությունների մեկ այլ շարք: Մասնավորապես, օգտվելով իրենց կամքից անկախ ընձեռված հնարավորությունից` 2018 թվականի հուլիսի 26-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում քաղաքում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Մուրադ Մուրադյանը իմ անձը վիրավորող եւ գործարար համբավը արատավորող հերյուրանքներից զատ հայտարարեց նաեւ, որ ես 2003 թվականին պատվիրել եմ իր սպանությունը։

Ավելորդ չեմ համարում շեշտել, որ Մուրադ Մուրադյանը, մարդկային իր տեսակով եւ հանցավոր գործելաոճով ներգրավված լինելով տարատեսակ քրեական պատմությունների մեջ, որպես նշվածի տրամաբանական հետեւանք, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ենթարկվել է հարձակման, որի համար իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործով կատարված քննությամբ բացահայտվել են նրա սպանության պատվիրատուները:

Մինչդեռ այդ պայմաններում այնուամենայնիվ, Մուրադ Մուրադյանը չի խորշում հրապարակայնորեն ստելուց եւ իմ անունը իր անհարկի շահարկելուց։

Մուրադ Մուրադյանի սպանության փորձի հետ կապված դեպքի կապակցությամբ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներին կարող եք ծանոթանալ այս հղումներում

https://m.fontanka.ru/2015/11/30/110/,

https://m.fontanka.ru/2014/05/16/156/,

https://amp.newsru.com/crime/14may2013/killergngspbrest.html

Մուրադ Մուրադյանի հայտարարությունը, այն է՝ առանձնապես ծանր հանցագործության պատվիրման մեջ հրապարակայնորեն ինձ մեղադրելը, գնահատում եմ իմ բարի համբավի ու հեղինակության նկատմամբ քրեորեն հետապնդելի ոտնձգություն։

Հարկ եմ համարում օրենքով սահմանված կարգով քրեական եւ քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսել Կորյուն Հակոբյանի ու Մուրադ Մուրադյանի նկատմամբ։

Շորթմամբ գումարներ հափշտակելու փորձ ունեցող նշված հանցավոր խումբը վարպետորեն փորձ է անում թաքնվել Հայաստանում երեք միլիարդ ՀՀ դրամի ներդրումներ իրականացնելու խոստումների հետեւում` պարզունակ «բլեֆի» տակ քողարկելով իրենց ապօրինությունները։

Հարգելի հայրենակիցներ,

Մինչեւ իրավական գործընթացների մեկնարկը եւ տրամաբանական ավարտը, մեր հանրությանը կոչ եմ անում չհավատալ պարզամիտ շորթողների կողմից տարածվող հերյուրանքներին ու ստահոդ հայտարարություններին: Վստահ եմ՝ պատշաճ իրավական գործընթացով իրականացված քննության արդյունքում կհստակեցվի եւ հանրությանը կիրազեկվի իրականում ովքեր են այս մարդիկ եւ ինչերի են ընդունակ»։