Պետությունը կախում ունի «Նորֆոլկի» գործառույթից
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա գումարը չի վճարել, բայց կվճարի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին լրագրողների զրույցում նշեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Անդրադառնալով «Նորֆոլկ»–ի վերակազմավորման հարցին՝ նա հայտնեց, որ հնարավոր է չկազմավորվի, դեռ որոշում չի կայացվել։ «Քննարկվում է դրա փոխարեն պետական մասնակցությամբ ընկերություն հիմնելու առաջարկը, սակայն դեռ որոշում չունենք, հնարավոր է՝ որոշում կայացնենք, որ ոչ մի ընկերություն էլ չի լինելու, բոլոր անձինք գնան, ինքնուրույն իրականացնեն մաքսազերծումը»։
Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում ստուգման գործընթացի կասեցումը, ՊԵԿ նախագահը նկատեց. «Մենք ստուգման գործընթացը կասեցրել ենք, որ այն դեռեւս մի քիչ օգնի մեր ազգաբնակչությանը։ Ես իմ նախորդ ելույթներում ասել էի, որ մինչեւ ամսի 20-ը կավարտենք ստուգումները, եւ ինքը կմուծի, բայց մենք համաձայնեցված որոշում ենք կայացրել, որ ստուգման ավարտը երկարաձգում ենք, քանի որ եղած առաջարկների շուրջ որոշում չի կայացվել։ Հիմա մուծվել է մոտ 2 մլն դոլարի չափով»։
Անանյանը նկատեց՝ իրենք ցանկանում ենք օրենքի տառին համապատասխան լինել, բայց դրա գինը ոլորտի վայրիվերումներն են, ուստի «ոսկյա միջին» է պետք որոշել. «Մենք պետք է որոշենք՝ պետությունը ինչ–որ պարտականություն վերցնում է, որ անձանց վայրիվերումների դաշտ չտանի»։
ՊԵԿ նախագահը շեշտեց՝ ինքը «Նորֆոլկ»–ի իրավահաջորդ չէր էլ ուզի ունենալ։ Պետությունը կախում ունի «Նորֆոլկի» գործառույթից, հակառակ պարագայում շրջանառության ոլորտում գործող ԱՁ–ներին տանում ենք մշուշոտ ապագա, ուստի պետք է որոշենք ինչ ենք անում»։
Հիշեցնենք, որ «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության շրջանակներում հանցավոր սխեմա է հայտնաբերել: Հարկային փաստաթղթերում գումարների անհասկանալի արտացոլման արդյունքում ընկերությունը պետական բյուջե չի վճարել շուրջ 7 մլն դոլար: Ընկերության ղեկավարի կողմից հասցված վնասի մեծ մասը պետությանը փոխհատուցելուց հետո ձերբակալվածները երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությամբ ազատ են արձակվել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն