Ցուկերբերգը մի օրում մոտ 17 մլրդ դոլար է կորցրել
Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի արժեթղթերի գնի կտրուկ անկման հետևանքով սոցկայքի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը մեկ օրում կորցրել է 16.8 մլրդ դոլար: Մինչդեռ ընկերությունը կրել է 130 մլրդ դոլարի կորուստ:
Ինչպես նշում է Bloomberg-ը, դա տեղի է ունեցել Facebook-ի եռամսյակային ֆինանսական հաշվետվության հրապարակումից, ինչպես նաև ոլորտի փորձագետների կողմից ընթացիկ տարվա կտրվածքով Facebook-ի համար բացասական կանխատեսում տալուց հետո:
Դրա հետևանքով ընկերության արժեթղթերի գինն ընկել է 24%-ով, ինչը Facebook-ի պատմության մեջ արժեթղթերի գնի անկման խոշորագույն դեպքն է:
Հավելենք, որ ֆինանսական հաշվետվությունում նշվում է, որ ընկերությունն անցած եռամսյակում ունեցել է 13 մլրդ դոլարի շրջանառություն, ինչը եղել է շատ ավելի քիչ փորձագետների կանխատեսածից:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն