Playboy-ի նախկին մոդելը ռուս լրտեսների հետ վիրտուալ սեքսով է զբաղվել
Playboy-ի մոդելը սեքստինգով է զբաղվել ռուս լրտեսների հետ ։ Սարսափելի՞ է հնչում))) Ոչ մի սարսափելի բան չկա, խոսքը սովորական վիրտուալ սեքսի մասին է: Ուրեմն այսպես, Playboy պարբերականի նախկին մոդել, նաև Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից մեկում 007 գործակալի ընկերուհու դերակատար Ռոբբին Յանգը հայտնվել է վիրտուալ ծուղակներից մեկում, որոնք ռուս ցանցահեններն էին կազմակերպել, գրում է բրիտանական The Sun պարբերականը։ Պարբերականը գրում է, որ Ռոբբինը, որը 63 տարեկան է , հայտնել է, որ «խորը սիրահարվել է» Guccifer 2.0 թվիթերյան հաշվի օգտատիրոջը, իսկ ԱՄՆ իշխանություններն էլ հայտնել են, որ այդ հաշվից 12 ռուս լրտեսներ էին օգտվում։
Ամերիկյան իշխանությունների վարկածով՝ Guccifer 2.0 հաշիվն իրենց նպատակների համար գործածող անձիք կոտրել էին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համակարգիչները ու կազմակերպել տվյալների արտահոսք, որն ազդել էր 2016-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա։
Ռոբինի խոսքով՝ ինքը ինտիմ նամակագրություն է ունեցել հաշվի օգտատիրոջ հետ, որի ընթացքում նրան ուղարկել է իր թոփլես լուսանկարները, կինը նաև իր սիրո օբյեկտին է ուղարկել էրոտիկ բանաստեղծություններ, նաև մշտապես նրան նկարագրել, թե ինչպիսի օրալ քնքշանքներ կարող էր նրան պարգևել։

«Ես կարծում էի, թե նա ռումինացի է, ես սիրահարվել էի նրան, ու որ հիմա ինձ ասացին, որ այդ հաշվից 12 ռուս լրտեսներ են օգտվել, ես պարզապես ցնցված եմ։ Եթե դա իրոք այդպես է, ուրեմն դա նույնն է, ինչ եթե ես թվիթերում սեքսով զբաղվեի 12 ռուս ցանցահենների հետ»,- ասել է Յանգը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...