«Իդեալական կատու ես արդեն ունեմ, մնաց՝ իդեալական սիրելի». VARDA
VARDA-ն հաճախ է օնլայն զրույցների կազմակերպում իր Instagram-յան էջի հետեւորդների հետ՝ պատասխանելով նրանց մեկնաբանություններին, պատմելով իր կյանքի հետաքրքիր դրվագների մասին: Նա «ասռղային հիվանդություն» չունի, եւ դրա վառ ապացույցը մտերմիկ ու անկեղծ զրույցներն են՝ նույնիսկ անծանոթ երկրպագուների հետ:
Այս անգամ գեղեցկուհի պարուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել իր սիրելի կատվի հետ եւ շոշափել է շատ ակտուալ թեմա՝ կապված իր պոտենցիալ ընտրյալի հետ:
Լուսանկարին կից հայուհին շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված նամակների համար եւ գրել է. «Ձեզնից շատերը ինձ անձնական երջանկություն են մաղթում: Դա, երեւի թե, միակ դաշտն է, որտեղ ես դեռ հաղթանակած չեմ: Ես մի լավ գաղափար ունեմ: Գաղտնիք չէ, որ կոլեկտիվ միտքը մեծ ուժ ունի եւ շատ կարեւոր է ապագա կողակցին հստակ պատկերացնելը: Ես ձեր օգնության կարիքն ունեմ: Դուք վաղուց է՝ ինձ հետեւում եք, գործնականում ամեն բան գիտեք իմ մասին»:
Այնուհետեւ պարուհին հումորով ավելացրել է. «Իդեալական կատու ես արդեն ունեմ, մնաց՝ իդեալական սիրելի»:
VARDA-ն շարունակել է. «Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ տղամարդ կհամապատասխանի ինձ: Նշեք տարիքը, մասնագիտությունը, բնավորությունը, նախասիրությունները եւ այլն»:
Վերջում հայուհին խնդրել է լուրջ վերաբերվել իր խնդրանքին ու գրառմանը:


















































VARDA-ն խորը լանջաբացվածքով զգեստով հիացրել է հետեւորդներին
VARDA-ն առաջին անգամ հարսանեկան լուսանկար է հրապարակել
VARDA-ն մանկության տարիներին արված լուսանկար է հրապարակել
VARDA-ն նշանվել է
Վարդի թերթիկներ, որոնք հազիվ են ծածկում VARDA-ի մարմինը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...