«Մարտահրավերներն անխուսափելի են». Տարոն Աճեմօղլուն պատրաստվում է գալ Հայաստան (Տեսանյութ)
Բացարձակապես խաղաղ թավշյա հեղափոխությամբ Հայաստանը թեւակոխեց զարգացման նոր փուլ: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն:
Նա սակայն նկատել է, որ խաղաղ հեղափոխությունը կարեւորագույն, բայց միայն առաջին քայլն է. «Երկորրդ քայլը կլինի այս խաղաղ սկզբի վրա հիմնվելով համակարգային բարեփոխումներ կատարելը՝ հիմք դնելով ապագա բարգավաճման համար: Այդ երկրորդ քայլը որեւէ կերպ երաշխավորված չէ, բայց մենք հիմա գոնե ունենք այն իրագործելու հնարավորությունը»,-նշել է Աճեմօղլուն:
Նա համոզմունք է հայտնել, որ գոյություն չունեն համընդհանուր լուծումներ, դրանք կախված են յուրաքանչյուր երկրի պայմաններից. «Այդուհանդերձ, հիմնական պահանջներն են՝ արմատախիլ անել կոռուպցիան, սկսել կառուցել ապագա տնտեսական աճի ինստիտուցիոնալ հիմնասյուները, եւ անել այս ամենը ներքին համերաշխության պայմաններում: Եթե հայացք գցենք այս ճանապարհին հաջողության հասած երկրներին, կտեսնենք, որ դրանք բոլորը այրել են նախկին հակասությունները եւ նոր սկզբի վրա հիմնվել»:
«Ինչու են տապալվում պետությունները» գրքի հեղինակ Աճեմօղլուն նկատում է, որ Հայաստանի համար խոստումնալից է, որ թե երկրի ներսում, թե դրսում միջազգային հանրության շրջանում առկա է իրական խանդավառություն, որ եկել է փոփոխությունների ժամանակը: Սակայն մարտահրավերներն անխուսափելի են: Այս պայմաններում ցանկություն կա բոլոր խնդիրները միանգամից լուծել, սակայն նման մոտեցման դեպքում չի ստեղծվում այն հիմքը, որն ապահովում է հավասարակշիռ մոտեցում»,-ընդգծել է հայտնի տնտեսագետը:
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները բոլոր մակարդակներով պետք է համալրվեն նոր, երիտասարդ մարդկանցով. «Միաժամանակ, պետք է թույլ չտալ եղած կառույցների տապալումը»:
Աճեմօղլուն իրեն չի տեսնում ՀՀ կառավարությունում՝ նշելով, որ դա ՀՀ քաղաքացիների գործն է: Այդուհանդերձ, Աճեմօղլուն հիմա ՀՀ իշխանությունների հետ քննարկում է, թե երբ է հարմար, որ ժամանի Հայաստան որպես փորձագետ, ով կարող է խորհուրդ տալ բարեփոխումների վերաբերյալ. «Երկու անգամ զրուցել եմ վարչապետ Փաշինյանի հետ: Դա ինձ կօգնի նստել ու վերլուծել, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը եւ կարող եմ արդեն ժամանել ու խորհուրդ տալ»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն