Bիթքոինի (bitcoin) գինը կրկին աճում է
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ չորեքշաբթի առավոտյան բիթքոինի (bitcoin) գինը հարաբերականորեն աճում է մայիսի սկզբին նվազելուց հետո, երբ բիթքոինը կորցրեց արժեքի գրեթե 20 տոկոսը, այդ մասին են վկայում սակարկությունների տվյալները։
CoinMarketCap-ի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 8.31-ի դրությամբ բիթքոինը թանկացել է 5.48 տոկոսով՝ մինչեւ 7.527 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինն աճել է 5.89 տոկոսով՝ մինչեւ 7.5 հազար դոլար, OKEx-ում՝ 5.73 տոկոսով՝ մինչեւ 7.49 հազար դոլար:
Այլընտրանքային կրիպտոարժույթների գները նույնպես աճել են: Այդպես, Ethereum-ն թանկացել է 9.01 տոկոսով՝ մինչեւ 573 դոլար, Ripple-ին՝ 11.23 տոկոսով՝ մինչեւ 0.62 դոլար, Bitcoin Cash-ը՝ 13.15 տոկոսով՝ մինչեւ 1009.6 դոլար: CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ կրիպտոարտարժույթների շուկայի կապիտալիզացիան այժմ 330.84 միլիարդ դոլար է կազմում, բիթքոինը զբաղեցնում է շուկայի մոտ 39 տոկոսը:
Մայիսին բիթքոինն էժանացել է մինչեւ 15 տոկոս մեկ շաբաթվա ընթացքում, եւ ընդհանուր առմամբ ամսվա սկզբից նրա գինը կրճատվել է 20 տոկոսով։ Ընդ որում, ինչպես կանխատեսում են վերլուծաբանները, բիթքոինի արժեքը այժմ կայունանում է անցած տարվա ավարտին «արհեստական» թռիչքից հետո։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ