Իսկ երեւանցիների կարծիքը հարցրե՞լ եք «Նաիրիտի» վերաբերյալ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ «Նաիրիտ» գործարանով հետաքրքրվող ներդրողներ կան:
Այսպիսով, նա շարունակեց նախկին ավանդույթները:
Հիշեցնենք, որ վերջին առնվազն քսան տարում ցանկացած նոր կառավարություն շտապում էր հայտարարել, թե «Նաիրիտով» հետաքրքրվողներ կան:
Հիմա հարց՝ իսկ որեւէ մեկի մտքով անցել է այս հարցի վերաբերյալ լսել երեւանցիների, Արարատյան դաշտի բնակիչների, բնապահպանների տեսակետը:
Հավանաբար շատերը մոռացել են, թե ինչ թույն էր մայրաքաղաքի վրա սփռում այս գործարանը, մոռացել են, թե այդ թույնի հետեւանքով քանի կին չկարողացավ երեխա ունենալ, քանի տղամարդ այս կամ այն հիվանդությունը ձեռք բերեց:
Գուցե նաեւ մոռացել են, որ յոթանասունական, ութունական թվականներին երեխաները դպրոց գնում էին արցունքն աչքերին, ֆուտբոլ խաղում էին արցունքն աչքերին: Իսկ արցունքները թունավոր արտանետումների հետեւանքեր: Հիմա փոխանակ համարձակություն ունենան եւ հայտարարեն, որ «Նաիրիտ» Երեւանում, Արարատյան դաշտում չի կարող լինել, շարունակում են խոստումներ տալ, թե այն կաշխատի:
Top-News.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն