«Երևան Սիթի»-ում ստուգումները ՀՀ-ում օրինականություն հաստատելու գործընթաց են». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սապերմարկետների ցանցում իրականացվող ստուգումները Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է որակում։
Այսօր «Ազատության» հետ զրույցում Փաշինյանը վերահաստատեց՝ վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։
«Սա Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է», - ասաց վարչապետ Փաշինյանը՝ շարունակելով. - «Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ։ Հանկարծ որևէ մեկը սա չփորձի ընկալել որպես թուլության նշան։ Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։ Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա, և սրանում համոզված եղեք»։
Վարչապետը բոլորին լրջանալու և պետության նկատմամբ բոլոր պարտավորություններն անմնացորդ կատարելու կոչ արեց։
«Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան և պետության նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ։ Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից, ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ մեկը չմտածի, թե կարա պետությանը խաբի, ոչ մեկը չմտածի։ Ես բոլորին կոչ եմ անում, որ իրենք կամավոր գան էդ դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, և թող այդ ամեն ինչը ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա։ Այո՛, ԱԱԾ-ն ինչ խնդիր դնի, կլուծի էդ խնդիրը՝ շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումներ է իրականացնում։
Այլ մանրամասներ այս պահին ԱԱԾ-ն չի հաղորդում։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն