Էլվիս Փրեսլիի ժամացույցը աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով
1960 թվականի թողարկության ադամանդներով զարդարված Omega ժամացույցը, որը պատկանել է երաժիշտ Էլվիս Փրեսլիին, Phillips աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով: Գործարքի գումարը 18 անգամ գերազանցել է նախնական ամենաբարձր գինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Լոտը Omega մակնիշի ժամացույցի համար արժեքի նոր ռեկորդ է սահմանել եւ չնայած սպասումներին՝ Ժնեւում մայիսի 12-13-ն անցկացված աճուրդում ամենաթանկերից մեկն է եղել:
Ձայնագրման RCA Records ստուդիան Tiffany-ի մակնիշի 18-կարատանի սպիտակ ոսկուց Omega ժամացույցը Էլվիս Փրեսլիին է նվիրել, երբ նրա ձայնագրությունների վաճառքը հասել է 75 միլիոն նիշին: Ժամացույցի հակառակ կողմում համապատասխան գրություն է դրվագված: Հետագայում երաժիշտը ժամացույցը տվել է ներկայիս տիրոջ հորեղբորը՝ փոխանակելով նրա Hamilton-ի հետ, որը նույնպես ադամանդներով է զարդարված:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն