Նախորդ տարի Հայաստանում գրանցվել է արտահանման ամենաբարձր ցուցանիշը (աղյուսակներ)
Հայաստանից ապրանքների արտահանման աճը 2017 թվականին կազմել է 25․2 տոկոս ինչը վերջին 6 տարվա ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում արտահանման աճի կեսից ավելին ապահովել է մշակող արդյունաբերությունը՝ նպաստումը կազմել է 12,7 տոկոսային կետ:
Ապրանքների արտահանում, տարեկան
աճ, տոկոս

2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գրանցվել է ապրանքների արտահանման ծավալի զգալի աճ՝ 34,4 տոկոսի չափով, ընդ որում Ավելին, 2018 թվականի առաջին եռամսյակի ապրանքների արտահանման աճի մեծ մասը (60 տոկոսից ավել) ապահովել է մշակող արդյունաբերությունը՝ նպաստումը կազմել է 20,8 տոկոսային կետ։ Այսպիսով, 2018 թվականի արտահանման աճի հիմնական մղող ուժը հանդիսացել է մշակող արդյունաբերությունը։
Ապրանքների արտահանում, եռամսյակային
աճ, տոկոս (առաջին եռամսյակ)

2017-ին ապրանքների եւ ծառայությունների արտահանման աճն էլ կազմել է 19.7 տոկոս: Իսկ արտահանում/ՀՆԱ ցուցանիշը հասել է երբեւէ գրանցված ամենաբարձր մակարդակին՝ 38.1 տոկոս: Այսպիսով, գրանցվել է աննախադեպ աճ՝ 5 տոկոսային կետով՝ 2016-ի 33.1 տոկոսի համեմատ։
Ապրանքների եւ ծառայություններ արտահանում/ՀՆԱ, տոկոս

Զբոսաշրջությունը, որը ապահովում է ծառայությունների զգալի մասնաբաժինը նույնպես աճել է։ 2017 թվականին զգալի աճ է գրանցել զբոսաշրջային այցելությունների թիվը՝ կազմելով 1,5 մլն մարդ, ինչը գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 18,7 տոկոսով։
Զբոսաշրջային այցելություններ,
մլն մարդ եւ աճ (տարեկան)

Զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի առաջին եռամսյակում շարունակել է աճել՝ շուրջ 16,1%-ով ։
2018 թվական, առաջին եռամսյակ

Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն