Իրականություն եւ պատրանքներ
Եթե անկեղծ լինենք, ապա ՀՀԿ-ականները պետք է շնորհակալ լինեն Կարեն Կարապետյանից: Ոչ, ոչ նրա համար, որ կարեն Կարապետյանն անձնական վարկանիշի անկման հաշվին գլխավորեց ՀՀԿ նախընտրական ցուցակը, այլ այն, որ նրա վարած տնտեսական քաղաքականությունը երկրում իրավիճակը բարելավեց:
Պատկերացնում եք, թե ինչ բնույթ կունենային այսօրվա բողոքի գործողությւոնները, եթե պահպանվեր մինչ Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու տնտեսական աճի, ավելի ճիշտ, չաճի տվյալները:
Իսկ վերջին կես տարում ՀՀԿ-ականները ոչ թե Կարեն Կարապետյանից շնորհակալություն էին հայտնում, այլ զբաղված էին նրան վարկաբեկելով: Ասում էին, թե նա քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, թե ինչպես պետք է Հայաստանը ներկայացնի միջազգային ասապրեզում կամ Ադրբեջանի հետ բանակցությւոններում:
Այս ամենի արդյունքում ՀՀԿ վերնախավը ստացավ այն, ինչ ունի այսօր: Իսկ Կարեն Կարապետյանը ընդամենը մեկ ու կես տարում երկրում տնտեսական իրավիճակ փոխեց: Վարդան Հարությունյանի հետ միասին արմատապես փոխեց մաքսային եւ հարկային համակարգը, ինչը նպաստեց տնտեսական դաշտի ուժեղացմանը, նպաստեց զբոսաշրջության զարգացմանը, արտահանման աճին, եւ արդյունաբերական ապրանքների արտադրանքի աճին:
Եւ այսքանից հետո ՀՀԿ-ական ջոջերը նրանից դժգոհ էին եւ նրան անվանարկում էին: Հետեւանքը եղավ թավշյա հեղափոխությունը: Մինչդեռ եթե նրանք ողջախոհ լինեին, ապա այսօր Հայաստանը կշարունակեր անցնցում զարգացումը: Ընդամենը պետք է չպնդեին, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարեր: Ընդամենն այսքանը:
Համլետ Շահինյան


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն