Ավելի անվտանգ սնունդ
«Հստակ հասկանում ենք ուր պետք է գնանք և ինչպես պետք է անենք, որպեսզի մեր քաղաքացին օր օրի վրա ավելի վստահ լինի, որ ինքն օգտվում է ավելի անվտանգ սննդից», - այսօր հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացմանը:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը նշել է, որ 2018 թվականին Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կրում է «Դարձնենք թվային շուկան ավելի ազնիվ» խորագիրը, որը համապատասխանում է Հայաստանում ձևավորվող թվային օրակարգին:
«Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում ևս անհրաժեշտ է առաջադրել թվային լուծումներ: Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորվում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնած միջոցառումները, ինչպես, օրինակ, պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանն ուղղված աշխատանքները, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրի մշակումը և այլն», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ նման միջոցառումների նպատակն է ամրապնդել պետական, հանրային և մասնավոր հատվածի պատասխանատվությունը սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության հարցերում:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ակնհայտ է, որ առանց միմյանց հետ համագործակցելու, խնդիրների մասին բարձրաձայնելու, երբեմն նաև քննադատելու հնարավոր չէ հարցերին լուծում տալ:
«Սպառողի պաշտպանությունն առաջին հերթին իրազեկվածությունն է սեփական իրավունքների մասին, և այս առումով մեծ է հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունն ու ակտիվությունը: Այդ տեսանկյունից սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա շրջանակներում իրականացվող գործողություններն ամբողջությամբ ուղղված են հենց այդ նպատակի իրագործմանը: Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումն «Անվտանգ սնունդ, թվային լուծումներ» կարգախոսին համապատասխան կներկայացվեն սննդի անվտանգության ոլորտի թվայնացմանն ուղղված առաջարկություններ և գործուն լուծումներ», - ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը կարևորել է վերջին շրջանում սննդի անվտանգության ոլորտում իրականացված աշխատանքները:
«Հստակ հասկանում ենք ուր պետք է գնանք և ինչպես պետք է անենք, որպեսզի մեր քաղաքացին օր օրի վրա ավելի վստահ լինի, որ ինքն օգտվում է ավելի անվտանգ սննդից: Այստեղ, իհարկե, չափազանց կարևոր է, որպեսզի մեր սպառողն իր իրավունքների մասին իրազեկված լինի և ունենա ակտիվ դիրքորոշում», - նշել է գործադիրի ղեկավարը:
Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և այլ պաշտոնատար անձինք:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն