Ով է պատասխան տալու անորակ եւ վտանգավոր թթվասերների համար (Տեսանյութ)
«Հետք» պարբերականը ուսումնասիրել է 10 արտադրողի թթվասեր, որոնցից 7-ը պիտանի չէ սննդում օգտագործելու համար: Ըստ ուսումնասիրության՝ թթվասերները պարունակել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։
Մինչդեռ, հիշեցնենք, որ սննդի անվտանգության հարցում թերացումը «շանտղություն» որակած վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ վաղ անցյալում ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին հանձնարարել էր շուկան այնպես վերահսկել, որ քաղաքացին, օրինակ, թթվասեր գնելիս վստահ լինի, որ իր շահերը պաշտպանված են:
Եվ ահա՝ այս հայտարարությունից շատ չանցած՝ շուկայում մարդկանց առողջության համար վտանգավոր հերթական բացահայտումն է արվում: Բայց տարօրինակն այն է, որ դա կատարվում է ոչ թե պետական բյուջեից հսկայական ֆինանսավորում ստացող և հատուկ այդ նպատակով ստեղծված կառույցի, այլ լրատվամիջոցի կողմից:
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը Factor.am-ի հետ զույցում նշում է՝ միջազգային շուկաներում խախտում կատարած անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ վարչական տուգանքներից մինչև քրեական պատիժ: Մինչդեռ Հայաստանում միայն հայտարարություններ են հնչում, իսկ արդյունքում ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվում: Մանրամասները՝ տեսանյութում: Լիլիթ Շաբոյան
factor.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն