Firebird-ի նոր համալիրը Հրազդանում 15 անգամ մեծ կլինի առաջինից
Firebird ընկերությունը Հրազդանում 8 միլիարդ դոլարի ներդրմամբ կկառուցի արհեստական բանականության (ԱԲ) տվյալների կենտրոնների երկրորդ համալիրը։ Այն կներառի ութ խոշոր տվյալների կենտրոն և ծավալով մոտ 15 անգամ կգերազանցի առաջին համալիրը։ Այս մասին DigiConf համաժողովում հայտարարել է ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Շինարարությունն արդեն մեկնարկել է, իսկ համալիրի գործարկումը նախատեսվում է 2027 թվականի վերջին։ Նոր համալիրը նախատեսվում է համալրել 45 հազար գրաֆիկական պրոցեսորով (GPU) և ևս 25 հազար լրացուցիչ հաշվողական տարրով։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտին։ Ընդլայնումը պայմանավորված է ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկով։
Ընկերության համահիմնադիր Ռազմիկ Հովագիմյանի խոսքով՝ առաջին համալիրն ունի շուրջ 6200 GPU, մինչդեռ պահանջարկն արդեն հասել է 25 հազար GPU-ի համարժեք հզորության։ Firebird-ի ենթակառուցվածքից օգտվողների թվում են Chess.com-ը, ActiveLoop-ը, Krisp-ը, Perplexity-ն, Firefly-ը, CyberFusion-ը և պետական հատվածի կառույցները։ Սկզբում հաշվարկային հզորությունների շուրջ 20 տոկոսը նախատեսվում էր ուղղել տեղական շուկային, սակայն այդ մասնաբաժինը կարող է աճել հայկական արհեստական բանականության արտադրանքների զարգացմանը զուգահեռ։
Ալեքսանդր Եսայանի գնահատմամբ՝ 2028 թվականից համալիրի լիարժեք շահագործման դեպքում դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է հասնել ՀՆԱ-ի 8-10 տոկոսին։ Նա ընդգծել է, որ շահութահարկը և հարկային մյուս վճարումները կատարվելու են Հայաստանում։ Firebird-ը շուրջ 6 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծ է զարգացնում նաև Ղազախստանում և հայտարարել է Արգենտինայում նոր նախագծի մասին։


















































Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումները
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայ...
Total Chess World Championship Tour Pilot 2026 խաղային օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով
Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA
Գործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալը
Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի
Ամերիկյան ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Ղեշմ կղզուն. Tasnim