Բարձրակարգ IT ծառայություններ և օգնություն կարիքավորներին. «Սահակ Սերվիս»
Ի՞նչ խորհուրդ կտաք, եթե համակարգիչը կամ սմարթֆոնը խափանվում է:
Սահակ Սերվիս ՍՊԸ ընկերության ղեկավար Հակոբ Սահակյանի պատասխանը շատ դիպուկ էր՝ հացը թողեք հացթուխին: Այսինքն՝ ինքնագործունեությամբ զբաղվելու փոխարեն դիմեք մասնագետի, որպեսզի սարքավորումը հնարավոր լինի, ինչպես ընկերությունում են ասում, «հետ բերել»:
Համակարգիչներ, սմարթֆոններ, տպիչներ և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված տարբեր մանրուքներ…սրանք են գերակշռում «Սահակ սերվիս ՍՊԸ»-ի գրասենյակում: Հունվարի 24-ին «Սահակ սերվիս ՍՊԸ» ընկերությունում մեզ դիմավորեցին ջերմ և մտերմիկ մթնոլորտում։ Այդ օրը ընկերությունը նշում էր իր տասնամյակը։
«Այս 10 տարվա ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումը մեր ընտանիքն է՝ աշխատակիցների թիմը և հաճախորդների բանակը, որոնք վստահում և սիրում են մեզ»,-ասում է «Սահակ Սերվիս ՍՊԸ»-ի ղեկավար Հակոբ Սահակյանը:
«Սահակ Սերվիս ՍՊԸ» ընկերությունում կատարում են համակարգիչների և սմարթֆոնների նորոգում, ծրագրային ապահովումների տեղադրում, տպիչների նորոգում և լիցքավորում, քարթրիջների լիցքավորում, անվտանգության համակարգերի, լոկալ ցանցերի տեղադրում ու վերանորոգում, ինչպես նաև մի շարք այլ ծառայություններ:
«Հաճախորդին օգնելու համար նախ պետք է կարողանաս հասկանալ նրա խնդիրները և ճիշտ լուծում առաջարկել։ Եթե հաճախորդի խնդրին ճիշտ լուծում չտաս, կարող ես համոզված լինել, որ նա երկրորդ անգամ քեզ չի դիմի, եթե նույնիսկ շատ լավ բարեկամներ եք»-, վստահ է Հակոբ Սահակյանը: Սակայն ընկերությունն իր հաճախորդներին հուսախաբ չի անում։ Իսկ տարիների համագործակցության արդյունքում արդեն ձեռք է բերել ոչ միայն գործընկերներ, այլև բարեկամներ. «Այնպես է ստացվել, որ մենք շատ ենք համագործակցում մշակութային ոլորտի հետ, ինչպես՝ Մատենադարանը, Հայաստանի Պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը և մի շարք մասնավոր ու պետական այլ հիմնարկներ»,-ասում է Հակոբ Սահակյանը:
Հակոբ Սահակյանի խոսքով՝ Հայաստանում մեծանում է նաև անվտանգության համակարգերի պահանջարկը։
«Մարդիկ ցանկանում են անվտանգության համակարգեր տեղադրել տանը, գրասենյակում և այն վայրերում, որտեղ գործունեություն են ծավալում։ Դա բնական է, անվտանգությունից շատ բան է կախված»,-ասաց ընկերության ղեկավարը։
Ցավոք, սահմանամերձ շրջաններում տեղեկատվական տեխնոլոգիաների պակասը մեծ է: Այս մասին լավ իմանալով և այդ շրջաններում կրթությունն ու զարգացվածությունը կարևորելով՝ Սահակ սերվիս ՍՊԸ-ն որոշեց իր տասնամյակը նշել Բերդավանում՝ մանուկների հետ միասին և տեղի մշակույթի տանը համակարգիչներ, տպիչներ ու բարձրախոսներ նվիրել։
«Հաճելի է և օրիգինալ, երբ ծննդյանդ օրը ոչ թե նվեր ես ստանում, այլ նվիրում ես»-, ասում են ընկերության աշխատակիցները
Եվ այսպես, ոչ միայն հացիվ…աշխատանքում լինել ազնիվ ու պատասխանատու, չմոռանալ նրանց մասին, ովքեր օգնության կարիք ունեն և անել հնարավոր ամեն ինչ՝ մարդկանց օգնելու համար։ Այս սկզբունքներով է առաջնորդվում «Սահակ Սերվիս ՍՊԸ»-ն։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում