Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Վալդայ» ակումբի նիստը անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով տեղափոխել են Մոսկվայի մարզ Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը Գաբրիել Սարգսյանը շախմատի օլիմպիադաներում 6 մեդալ է նվաճել Հայաստանը մասնակցում է Չինաստանում անցկացվող Սյանշանյան անվտանգության ֆորումին ՍԴ-ն այսօր կսկսի քննել TRIPP-ի համաձայնագրի սահմանադրականության հարցը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն Թեհրանը մտադիր չէ բանակցություն վարել մինչեւ իր պայմաններ չկատարվեն Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Վալդայ» ակումբի նիստը անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով տեղափոխել են Մոսկվայի մարզԿյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ ՊողոսյանըԲնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրըԳաբրիել Սարգսյանը շախմատի օլիմպիադաներում 6 մեդալ է նվաճելՀայաստանը մասնակցում է Չինաստանում անցկացվող Սյանշանյան անվտանգության ֆորումինՍԴ-ն այսօր կսկսի քննել TRIPP-ի համաձայնագրի սահմանադրականության հարցըԱրման Ծառուկյան․ Փողով չի կարելի UFC տիտղոս գնելՄեկնարկում է շախմատի համաշխարհային ՕլիմպիադանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծինՃապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-իԿյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ ՊողոսյանըՈր կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակըՓրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացունԹեհրանը մտադիր չէ բանակցություն վարել մինչեւ իր պայմաններ չկատարվենԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԺողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստին նվիրված գիտաժողովին կմասնակցեն նաեւ անկախ հետազոտողներԱպամոնտաժվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի Սևանի առանձնատան պարիսպըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմաց կանգառը կարգելվիՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքումՀայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը 11 հոդվածով պատասխանում է TRIPP-ին առնչվող գրեթե բոլոր հարցերինՍահմանադրական դատարանը պատգամավորների դիմումի քննության օր է նշանակելՍիրիայում վառելիքի կտրուկ գնաճը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. ԳալուզինԱՄՆ-ը զենք է դուրս բերել մերձերկրյա ուղեծիր ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի տարածքում անօդաչու թռչող սարք են խոցելՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ) 15.09.2026Լոս Անջելեսում ավարտվեց «Էմմի» 78-րդ մրցանակաբաշխությունը նոր ռեկորդներովՍյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինենՎահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոցՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉինաստանԳազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերումԳերմանիայի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՆեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետոԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմFashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլԴավիթ Խուդաթյանը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցերԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԿենտրոնանալ քաղաքացիների կենցաղային ֆինանսական խնդիրների թեթևացման վրա2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները ՀայաստանումՀաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներՏիեզերական տարածքի վերահսկման համար ԱՄՆ-ն սպառազինության համակարգեր ունիԵրգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել էՄալդինին գտնվել է ալկոհոլի ուժեղ ազդեցության տակՌուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանինՄատենադարանը պատրաստ է ցուցադրելու իր ձեռագրերը․ Գանձասարի «դիվանագիտական» սկանդալըՄակրոնի և Սանչեսի հանդիպման օրակարգում կլինեն եվրոպական և միջազգային կարևոր հարցեր
Աշխարհ

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը 11 հոդվածով պատասխանում է TRIPP-ին առնչվող գրեթե բոլոր հարցերին

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը 11 հոդվածով պատասխանում է TRIPP-ին առնչվող գրեթե բոլոր հարցերին և հստակեցնում մինչև այժմ ընդհանուր ձևակերպված բազմաթիվ դրույթներ։

Օրինակ՝ 9-րդ հոդվածով սահմանվում է հարկային ռեժիմը։ Հայաստանը համաձայնում է չհարկել TRIPP զարգացման ընկերությանը և դրա հետ կապված մի շարք գործարքներ։ Փաստաթղթով նախատեսվում են նաև հարկային արտոնություններ ընկերության կողմից ստեղծվող հատուկ նշանակության կազմակերպությունների համար, այդ թվում՝ դրանցից ստացվող շահաբաժինների և որոշ ակտիվների կամ իրավունքների փոխանցման դեպքում։

Մեկ այլ՝ 10-րդ հոդվածը վերաբերում է վեճերի կարգավորմանը։ Եթե համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման շուրջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություն առաջանա, կողմերը պետք է հարցը լուծեն համագործակցության և խորհրդակցությունների միջոցով։ Փաստաթուղթը վեճերի համար առանձին արբիտրաժային կամ դատական մեխանիզմ չի սահմանում․ հիմնական գործիքը խորհրդակցությունն է։

Փորձագետները կարծում են, որ հրապարակված փաստաթղթի ամենակարևոր շեշտադրումներից մեկն այն է, որ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը, իրավազորությունը, ինչպես նաև մաքսային ու սահմանային անցակետերում ֆիզիկական ներկայությունը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է, որ մինչև այժմ քննարկված հիմնական սկզբունքները փաստաթղթում ամրագրված են։

«Ամենակարևորն այն է, որ նախագիծն իրականացնելիս պահպանվում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունն ունենում է սկզբունքային դեր կարևոր նախագծի հետ կապված և, ընդհանրապես, Հայաստանին առնչվող շահերի հետ կապված որոշումների կայացման հարցում և, բնականաբար, նաև ունի որոշակի մասնաբաժին այս ամբողջ նախագծում՝ ստանալով շահույթի իր բաժինը՝ 26 տոկոսը, ինչպես ամրագրված է փաստաթղթում»։

Ստեղծվելիք TRIPP զարգացման ընկերությունում ամերիկյան կողմը կունենա 74 տոկոս վերահսկիչ մասնակցություն, Հայաստանը՝ 26 ։ Ամերիկյան բաժնետերը լինելու է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիային պատկանող ընկերությունը՝ գրանցված Դելավերում։ Իսկ TRIPP զարգացման ընկերությունը գրանցվելու է Հայաստանում։ 49 տարվա սկզբնական ժամկետի ավարտից հետո հնարավոր է ևս 50 տարով երկարաձգել պայմանագիրը։ Այդ դեպքում Հայաստանի բաժնեմասը նախատեսվում է հասցնել 49 տոկոսի։

Այսպիսով, փորձագետը շեշտում է, որ ԱՄՆ-ը նախագծի քաղաքական աջակցից վերածվում է նաև տնտեսական շահագրգիռ կողմի, իսկ Հայաստանի տարածքով ստեղծվող ենթակառուցվածքի հաջողությունը կապվում է նաև ԱՄՆ-ի պետական տնտեսական շահի հետ։

Ինչ վերաբերում է նախագծի քննադատություններին, Պետրոսյանի խոսքով՝ դրանք այս փուլում հիմնականում տեխնիկական բնույթի են։ Դրանց հիմնավորված լինելը, նրա գնահատմամբ, հնարավոր կլինի պարզել արդեն նախագծի շինարարության մեկնարկից հետո։

«Տեխնոլոգիական լուծումները, մինչև գետնի վրա չլինեն, նրանք, ովքեր կասկածներ ունեն և թերահավատ են նախագծի հետ կապված, իրենց պատասխանը չեն ստանա։ Կրկնում եմ՝ հիմնական խնդիրները կապված են տեխնիկական խնդիրների հետ, իսկ այդ տեխնիկական խնդիրները կլուծվեն և տեսանելի կլինեն, կամ չեն լինի, երբ որ գետնի վրա նախագիծը սկսի գործել»։

Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ նախագծի բուն շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին։ Մինչև այդ, իրավական ու դիվանագիտական կարգավորումներին զուգահեռ, ընթանում են տեխնիկատնտեսական և նախագծային աշխատանքներ՝ ամերիկացի մասնագետների մասնակցությամբ։

Ուշագրավ է, որ շրջանակային համաձայնագրի ամբողջական տեքստի հրապարակումը համընկնում է ամերիկյան վերլուծական կենտրոններից մեկի՝ Քուինսի ինստիտուտի զեկույցում TRIPP-ի վերաբերյալ ծավալուն անդրադարձի հետ։ «Հայաստան և Ադրբեջան» բաժնում ամերիկացի հետազոտողները Վաշինգտոնին առաջարկում են նախագծի շուրջ դիվանագիտական ներգրավվածությունը չսահմանափակել միայն Երևանով և Բաքվով։ Նրանք գտնում են, որ TRIPP-ի հետ կապված գործընթացներում պետք է ներգրավվեն նաև Անկարան, Մոսկվան և Թբիլիսին։

«Հաշվի առնելով Իրանի սահմանին TRIPP-ի մոտ լինելը՝ կարևոր է այս հարցի շուրջ առնվազն անուղղակի երկխոսություն պահպանել նաև Թեհրանի հետ։ Ռուսաստանին տեղեկացնել այն մասին, թե հատկապես ինչով են զբաղվում Միացյալ Նահանգները, և որոնք են տարածաշրջանում նրանց հետաքրքրությունների սահմանները։ Դա վ ճռորոշ նշանակություն կունենա Մոսկվայի մտահոգությունները փարատելու և թույլ չտալու համար, որ սաբոտաժի ենթարկի TRIPP-ը։ Ավելի բարդ, բայց, թերևս, արդարացված մոտեցում է՝ ուսումնասիրել Ռուսաստանի սահմանափակ մասնակցության հնարավորությունները TRIPP-ի այն տարրերում, որտեղ կա փոխադարձ օգուտի տեղ՝ առանց Մոսկվային գերիշխող լծակներ տրամադրելու»։

Բացի այդ, հոդվածի հեղինակների կարծիքով՝ Սպիտակ տունը պետք է դրական ճնշում ապահովի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև սահմանային անցակետերի բացման ու շահագործման հարցում։ Նրանց կարծիքով դա ավելի լայն տարածաշրջանային փոխկապակցվածության անհրաժեշտ տարր է։

«Եթե հաջողվի այս գործընթացը տարանջատել Սահմանադրությունը վերանայելու վերաբերյալ Հայաստանին ներկայացվող Ադրբեջանի շարունակական պահանջներից, Վաշինգտոնը պետք է ձգտի դրան»,-ընդգծել են ամերիկացի հետազոտողները։

TRIPP-ի իրականացման գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանը որևէ երրորդ երկրի կփոխանցի «Հայկական երկաթուղիներ»-ի կառավարումը, թե՞ կշարժվի այլ սցենարով։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ սա ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, այլև ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների տիրույթում է։

«Այսինքն՝ եթե Հայաստանը և Ռուսաստանը, այնուամենայնիվ, չեն կարողանում գալ այնպիսի պայմանավորվածությունների, որոնք կբավարարեն նախագծի լիարժեք իրականացմանը, բնականաբար, Միացյալ Նահանգները ևս պետք է միջամտի»։

Հայաստանի համար նման ռազմավարական նշանակության նախագիծը չպետք է պայմանավորել որևէ արտաքին դերակատարի շահերով, շեշտում է Պետրոսյանը։ Նա հիշեցնում է, որ հայկական կողմը բազմիցս նշել է՝ անկախ Ռուսաստանի դիրքավորումից՝ պատրաստ է ինքնուրույն իրականացնելու, օրինակ, երկաթգծի շինարարությունն այն հատվածներում, որտեղ դրա կարիքը կա։

Փորձագետի խոսքով՝ կառավարելի է նաև Իրանի դիրքորոշումը, չնայած Վաշինգտոնի ու Թեհրանի միջև առկա բազմաթիվ խնդիրներին։

«Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն այնպիսի կարևոր նշանակություն ունեն, որ չեմ կարծում, թե Իրանը կարող է դեմ լինել այնպիսի նախագծին, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, և, բացի այդ, այն կարող է մեծ օգուտներ և ձեռքբերումներ տալ նաև հենց Իրանին»։

Ի դեպ, օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ու Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին Թեհրանում քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրային հոսքերի ու մաքսային վերահսկողության դյուրացման հարցերը։

Կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ գործարկել նախնական տվյալների փոխանակման համակարգը, աշխատել լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչման ուղղությամբ։ Նաև արձանագրություն են ստորագրել ապրանքների ու տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման մասին։