ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարություն է տարածել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում թեկնածուներ առաջադրելու մասին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վահե Ղալումյանին, Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մարիամ Պողոսյանին, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալխաս Ղազարյանին, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մարիա Կարապետյանին, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ծովինար Վարդանյանին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Սոնա Ղազարյանին, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Զարուհի Բաթոյանին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մամիկոն Ասլանյանին, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վաղինակ Վարդանովին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վրույր Այվազյանին, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մարիաննա Ղահրամանյանին»,- նշված է հայտարարության մեջ:


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ
Սահմանել «մասնակի պարետային ժամ»