Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները Թրամփը ուսումնասիրում է Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիրը Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրեր Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին Նեյմարը ամբողջությամբ փոխեց խաղի ընթացքը Ջուր չի լինի. հասցեներ Հերթական հանդիպում ուսուցիչների հետ ԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղություն

Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներԱյրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնումՃիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասինՆոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումներըԹրամփը ուսումնասիրում է Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիրըԿեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրերՀայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետԵրբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասինՆեյմարը ամբողջությամբ փոխեց խաղի ընթացքըՋուր չի լինի. հասցեներՀերթական հանդիպում ուսուցիչների հետԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղությունԱՄՆ-ն մինչև միջանկյալ ընտրությունները չի վերսկսի հարվածներն ԻրանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամԱԱԾ-ից հերքել են Մեղրիում ադրբեջանցիների՝ սահմանը հատելու լուրերըՏոնի Կրոսը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլՈւկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններինՆախարար Դավիթ Թադևոսյանը նոր սերնդի imID հավելվածում ակտիվացրել է իր թվային ինքնությունըեկեղեցու հարցն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կգլխավորի Արման ԵղոյանըՕրենքով գող Արման Ջանինյանին սպառնում է ցմահ ազատազրկումԱռանձին շրջաններում անձրեւ ու ամպրոպԽաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ ՀԱՀ- իցԿլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԽոսրովի անտառ արգելոցի ֆոտոթակարդը ֆիքսել է գորշ արջերի ընտանիքի (տեսանյութ)Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԷրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ավանդույթ (ֆոտոշարք)Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն (տեսանյութ)Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին (տեսանյութ)Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային (տեսանյութ)ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելՎարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌամոն Վեգան հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասինԿառավարության որոշումը միտված է դպրոցաշինության ծրագրերի շարունակականության ապահովմանը Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնումԵղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերըԵրկրորդ սերնդի մոլորակՕրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշներ և կարգավորումներՈւսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերըՈւկրաինան հարվածել է Ռյազանում Յանդեքսի տվյալների կենտրոնինFirebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. ՇևցովԷնն Քարսոնը՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրԹուրքմենբաշիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը (տեսանյութ)Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունըԹուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումըԼա լիգայի ղեկավարությունը խիստ վերահսկողություն և ստուգումներ է իրականացնումԳութանասար հրաբխի Սև պատ կոչվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Աշխարհ

Ինտերնետից օգտվող յուրաքանչյուր հինգերորդ անչափահաս ենթարկվում է սեռական բռնության

Սոցիալական ցանցերը, առցանց խաղերն ու հաղորդագրությունների հարթակները կարող են լինել ոչ միայն շփման ու ժամանցի միջոց, այլև՝ բռնության տարածք։

Երեխաների առցանց անվտանգության մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությունը մտահոգիչ պատկեր է ներկայացնում․ ինտերնետից օգտվող անչափահասներից  յուրաքանչյուր հինգերորդը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական բռնության կամ շահագործման։ Տվյալները  վկայում են, որ վտանգը չի շրջանցում նաև Հայաստանը։

Պնդումը, որ սոցիալական ցանցերն ամենևին անվտանգ միջավայր չեն երեխաների և դեռահասների համար, հաստատվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությամբ, որի արդյունքներն ավելի քան մտահոգիչ են։ Մոտ 20 մլն երեխա կամ ինտերնետից օգտվող 12–17 տարեկան անչափահասներից յուրաքանչյուր հինգերորդը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով սեռական շահագործման կամ բռնության։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասել։

«Զեկույցը բացահայտում է ցավալի իրականություն։ Ուսումնասիրված երկրներում ավելի քան 20 մլն երեխա հանդիպել է անցանկալի բացահայտ սեռական բովանդակության կամ ենթարկվել է առցանց շահագործման»։

Ըստ հետազոտության՝ ավելի քան 15 մլն անչափահաս տեսել է անցանկալի սեռական բովանդակություն, 9 մլն երեխայի ստիպել են մասնակցելու սեռական բնույթի խոսակցությունների։ Ուշագրավ է, որ խնդիրը կապված չէ միայն ինչ-որ «մութ» կամ մասնագիտացված կայքերի հետ։ Դեպքերի գրեթե 60 %-ը տեղի է ունեցել սովորական սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, Snapchat, TikTok և WhatsApp, ևս 14 %-ը՝ առցանց խաղերում։

Հետազոտության հեղինակները նշում են՝ երեխաների պատմություններում գերակշռել են վախը, ամոթը, շփոթմունքն ու մեկուսացումը։ Շատերը դժվարացել են հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել և ում է պետք դիմել։ Հետազոտության մասնակից՝ Դոմինիկյան Հանրապետությունից մի երեխա այսպես է արձագանքել․

«Չգիտեի ինչ անել… Ես մի փոքր ապշած էի»։

Բռնարարը, սակայն, միշտ չէ, որ անծանոթ է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ դեպքերի 57 %-ի պարագայում երեխան ճանաչել է իրեն թիրախավորած անձին։

Եվ ամենալուրջ ցուցանիշներից մեկն այն է, ըստ հետազոտության, որ դեպքերի 1 %-ից էլ պակասի մասին է հաղորդվել ոստիկանությանը, սոցիալական աշխատողին կամ թեժ գծին։

Հայաստանյան իրավիճակն ուսումնասիրվել է առանձին հետազոտությամբ։ Ըստ դրա արդյուքների՝ ինտերնետից օգտվող 12-17 տարեկան երեխաների 5 %-ը նախորդ մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով սեռական շահագործման կամ բռնության։

Դեպքերի 71 %- տեղի է ունեցել առցանց՝ սոցիալական ցանցերում, հաղորդագրություններում կամ խաղերում։ Տուժած երեխաների 53 %-ը կատարվածի մասին ոչ մեկին չի պատմել։ Որևէ մեկը ոստիկանություն չի դիմել։

Իսկ ինչ պատկեր է արձանագրում պաշտոնական վիճակագրությունը։ Այն, ի դեպ, վարվում է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված արարքների շրջանակում․ դա է պատճառը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ սեռական բռնության դեպքերի վերաբերյալ առանձին տվյալներ չեն հրապարակվում։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը նշել է՝ 2025 թվականի առաջին յոթ ամիսներին գրանցվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բռնի գործողությունների 15 դեպք, իսկ 2026-ի նույն ժամանակահատվածում՝ 14․

«Քանի որ առցանց տիրույթն ավելի, այսպես ասենք, հանրային տեղեկությունների հարթակ է, միշտ չէ, որ դրա մասին ծնողը կամ որևէ մեծահասակ, մերձավոր ազգական բարձրաձայնում է։ Շատ դեպքեր հայտնաբերում ենք մենք մեր մշտադիտարկմամբ կամ տարբեր օգտատերերի մտահոգիչ գրառում, տեսանյութ կամ լուսանկար տեսնելու և դա ոստիկանությանն ուղարկելու միջոցով»։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ երեխաների նկատմամբ բռնության դեպքերն ընդհանուրի շուրջ 40 %–ն են կազմում․ 2025 թվականին ընտանիքներում գրանցվել է բռնության 1․723 դեպք, որից 675-ը՝ անչափահասների նկատմամբ։ Զավակի նկատմամբ ծնողի բռնության դեպքերի թիվը կազմել է 129։

Այս իրավիճակում նոր հարց է առաջանում․ պետությունն ինչպե՞ս պետք է պաշտպանի երեխային թվային միջավայրում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կառավարությունն այս ուղղությունն արդեն ներառել է հնգամյա ծրագիր, իսկ հետազոտության ավարտից հետո նախատեսվում է մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ․

«Իմ կարծիքով՝ մենք պետք է ունենանք սահմանափակումներ։ Ես տեսնում եմ՝ ինչպես է սոցիալական ցանցերի բովանդակությունն ազդում մեր երեխաների ուշադրության կենտրոնացվածության և ոչ բարենպաստ վարքագծի կանոնների ձևավորման վրա։ Կարծում եմ, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադիր լինենք այն կանոններին և ուղեցույցներին, որոնցով մեր երեխաները պետք է հասանելիություն ունենան հատկապես սոցիալական ցանցերի և օնլայն խաղերի»։

Նախարարությունում համոզված են նաև, որ երեխայի մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելը ինքնին չի վերացնում վտանգները։ Հարցը միայն այն չէ, թե երբ անչափահասը պետք է սոցիալական ցանցի հաշիվ ունենա, այլ նաև այն, թե որքան անվտանգ է լինելու այդ միջավայրը։

Բացի այդ՝ կարևոր է, թե ինչ է տեղի ունենում այն ժամանակ, երբ երեխան արդեն դարձել է բռնության զոհ և աջակցության կարիք ունի։

Բռնության զոհի նկատմամբ հասարակության և պետության վերաբերմունքի մասին կառավարության վերջին նիստերից մեկում խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Դեպք է տեղի ունենում, հիմնականում, բնականաբար, զոհին ասում են՝ դե հաշտվի, հաշտվի, հաշտվի, ըստ էության, հետ են մղում նույն իրավիճակը, և բռնության զոհն իրեն զգում է դատապարտված։ Հայտնվում է վիճակում, որ ամբողջ պետությունն ասում է՝ լավ, գնա, հիմա ամիսը մի անգամ էլ ծեծ կեր»։

Բռնության մասին լռելու խնդիրը Հայաստանում տարբեր դրսևորումներ ունի։ Դրանց փոքր մասն է շարունակվում իրավական ընթացակարգերով։ 2023 թվականի օգոստոսին անչափահաս աղջկա նկատմամբ բռնության և սեռական բնույթի գործողությունների տեսանյութի տարածման դեպքով հարուցված քրեական վարույթը երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ նրանց մեղադրանք է առաջադրվել անչափահաս երեխաների սեռական շահագործման, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստման ու տարածման հետ կապված հանցագործությունների համար։

armradio.am