Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2026-2027 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ստեղծված նոր դասագրքերի վարձակալության միջին վճարները նվազել են ավելի քան 60 տոկոսով։
Միաժամանակ, դասագրքերի վարձակալության վճարները համարվում են կրթության գծով սոցիալական ծախս և ենթակա են փոխհատուցման 5-12-րդ դասարաններում (1-4-րդ դասարանների դասագրքերն աշակերտներին տրամադրվում են անվճար):
Փոխհատուցումը կատարվում է յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով: Փոխհատուցման համար հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված 5-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):
Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին:


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների
Դպրոցական նոր ավտոբուսով Աճարկուտից Կիրանց, Ակնաղբյուրից Լուսաձոր (տեսանյութեր). Փաշինյան