ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին
Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Ֆուտբոլային ընտանիքին ուղղված բաց նամակում վերոհիշյալ կոնֆեդերացիաները հայտարարել են. «Երբ խաբեությունը խաթարում է վստահությունը, և երբ անհատն իրեն վեր է դասում այն հանրույթից, որը նրան լիազորել է, ապա նա խախտում է իր պարտականությունը։ Ֆուտբոլն աշխարհում ամենամեծ ընդհանուր կիրքն է։ Այն չի պատկանում որևէ առանձին անձի կամ կառույցի։ Այն պատկանում է խաղացողներին, երկրպագուներին, ակումբներին, ազգային ֆեդերացիաներին և յուրաքանչյուր կառույցին, որին վստահված է դրա ապագայի պահպանումը»։
Փաստաթուղթը ստորագրել են ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ԱՖԿ-ի նախագահ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան, ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ Վիկտոր Մոնտալիանին և այդ կազմակերպությունների երեք գլխավոր քարտուղարները։
Ջիանի Ինֆանտինոն նախկինում առաջարկել էր մասնավոր ներդրումային հիմնադրամներին վաճառել Աշխարհի առաջնության և այլ մրցաշարերի բաժնեմասեր։ Այդ գաղափարը սուր քննադատության արժանացավ ֆուտբոլային աշխարհում, իսկ Եվրոպական կոնֆեդերացիային անդամակցող ֆուտբոլի բազմաթիվ ազգային ասոցիացիաներ պահանջեցին Ինֆանտինոյի հրաժարականը։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
Երկրորդ սերնդի մոլորակ
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում