Ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր
Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի Հուշարձան թաղամասի մի բնակիչ տան բակում աճեցնում է կանեփ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
31-ամյա տանտերը հրավիրվել է բաժին, բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ կանեփն աճեցվել է անձնական օգտագործման համար։
Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 6-ին կատարված զննությամբ հիշյալ տան բակում իրավապահները հայտնաբերել են կանեփի 88 բույս։ Նշանակվել են փորձաքնություններ։
Նմանատիպ երկու տեղեկություն էլ հուլիսի 6-ին ստացել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։
Ըստ մի տեղեկության՝ Մարգարա գյուղի բնակիչ 70-ամյա տղամարդն աճեցրել է կանեփ ու ապօրինի պահել թմրանյութ։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բակի ցանկապատի տակ հայտնաբերվել է ապակյա տարա՝ 175 գրամ դեղնականաչավուն զանգվածով։ Տանտերը հայտնել է, որ տնամերձ հողամասում աճեցրած կանեփից ինքն է պատրաստել թմրանյութը՝ անձնական օգտագործման համար։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Արմավիրի համայնքային ոստիկանների նույն օրը ստացած մեկ այլ տեղեկության համաձայն՝ իր հողամասում կանեփ էր աճեցնում նաև Արմավիր գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 9 թուփ, ինչպես նաև ընդհանուր ավելի քան 70 գրամ չորացված կանեփանման զանգվածներ։
Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն է ցանել, իսկ կանեփանման զանգվածները չորացրել, մանրացրել ու պահել է անձամբ օգտագործելու համար։
Բոլոր դեպքերով նախաքննությունը շարունակվում է։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը