«Մենք պարտավորվում ենք ուժեղացնել ճնշումը ռուսական ռազմական տնտեսության վրա։ Այս համատեքստում մենք կխստացնենք մեր պատժամիջոցները, այդ թվում՝ նավթային և գազային ոլորտների նկատմամբ», - ասվում է G7-ի՝ աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ֆրանսիական Էվիան-լե-Բենում կայացած հանդիպման արդյունքներով։
Նշվում է, որ այժմ հարմար պահ է Ռուսաստանի դեմ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար, «քանի որ նախագահ Թրամփը համաձայնություն է ձեռք բերել Օրմուզի նեղուցի բացման վերաբերյալ, ինչին մենք աջակցում ենք»։
Միևնույն ժամանակ, G7-ի առաջնորդները հայտարարեցին Ուկրաինային «անսասան աջակցության» մասին։
«Մենք համաձայնել ենք ավելացնել հակաօդային պաշտպանության միջոցների, լրացուցիչ համակարգերի և որսիչների, ինչպես նաև մեծ հեռահարության միջոցների մատակարարումները», - հայտնել են «Մեծ յոթնյակից»։
G7-ի գագաթնաժողովը տեղի է ունենում հունիսի 15-17-ը ֆրանսիական Էվիան-լե-Բենում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով