Աշխարհի առաջնության սենսացիաներն ու ռեկորդները շարունակվում են
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի H խմբում Կաբո Վերդեի հավաքականը ոչ ոքի խաղաց առաջնության ֆավորիտներից մեկի` Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ։ Կաբո Վերդեն առաջնության նորեկն է, իսկ Իսպանիան` 2010 թվականի աշխարհի չեմպիոնը։
Հակառակ դարպասի մոտ ստեղծած մի քանի վտանգավոր պահերի` Իսպանիայի հավաքականն այդպես էլ չկարողացավ գրավել հակառակորդի դարպասը։ Արդյունքը` Իսպանիա- Կաբո Վերդե` 0։0
+++
Նույն խմբում հանդես եկող Ուրուգվայն էլ չկարողացավ հաղթել Սաուդյան Արաբիային։ Այստեղ էլ արձանագրվեց 1։1։
Այս հանդիպումն արդեն հայտնի կդառնա ոչ մարզական իր պատմություններով։
Ուրուգվայի հավաքականը Մայամի հասավ ուշացումով։ Չարթերային չվերթին թույլ չէին տվել վայրէջք կատարել ԱՄՆ-ում։ Ուրուգվայը պաշտոնական բողոք էր հայտնել ՖԻՖԱ-ին, վերջինը մեղքը բարդել էր ավիաընկերության վրա։
Խաղին կարող էր խանգարել նաեւ եղանակը` կանխատեսվում էր ամպրոպ եւ հանդիպման հնարավոր դադարեցում։
Բայց խաղը տեղի ունեցավ ու արձանագրվեց եւս մեկ ռեկորդ` դաշտ դուրս եկավ Ուրուգվայի հավաքականի պատմության մեջ աշխարհի առաջնությանը մասնակցող ամենատարեց ֆուտբոլիստը` Ֆերնանդո Մուսլերան։ Նա դաշտ դուրս եկավ հենց իր 40-ամյակի օրը։
+++
Բելգիան եւս չկարողացավ հաղթահարել Եգիպտոսի դիմադրությունը։ Այս խաղն ավարտվեց ոչ ոքի` 1։1։ Եգիպտացիները երկար ժամանակ առավելություն ունեին բելգիացիների նկատմամբ, սակայն վերջինին փրկեց եգիպտացիների իքնագոլը։
+++
G խմբում հանդես եկող Իրանն ու Նոր Զելանդիա եւս հանդիպումն ավարտեցին ոչ ոքի` 2։2։ Այստեղ բոլոր չորս թիմերն ունեն մեկական միավոր, ինչը խմբային պայքարը դարձնում է առավել անկանխատեսելի։


















































Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
Առաջին սենսացիան. Իսպանիան չհաղթեց Կաբո Վերդեին
Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
Մունդիալ-2026. Ընթացիկ առաջնության ամենագոլառատ խաղում Գերմանիան հաղթեց Կյուրասաոյին
Մունդիալ-2026. Առաջին խաղում երեք կարմիր քարտ ու Մեքսիկայի հաղթանակը
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն